Tert.am-ը գրում է.

ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վայրագություն և խուժանություն որակեց նախագահական նստավայրի դիմաց «զոհված զինծառայողների մայրերի» նկատմամբ ոստիկանների ցուցաբերած վրաբերմունքը:

«Վստահ եմ՝ բոլորդ էլ դիտել եք այն տեսանյութը, որտեղ ոստիկանները իրենց բռի գործողություններով քարշ են տալիս այն ծնողներին, որոնց տղաները զոհվել են բանակում: Ուզում եմ հայտարարել, որ այստեղ իշխանությունները երկու առումով խատումներ են արել, մեկը իրավականն է, մյուսն էլ այն, որ ծնողները արդեն յոթ-ութ ամիս է՝ նամակներ են գրում, սակայն նախագահականից նրանց խնդրին ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Ես սա համարում եմ ո′չ միայն վայրագություն և խուժանություն, այն նաև՝ ոստիկանի ուսադիրի արժեզրկում»,- ասաց նա:

ՀԱԿ պատգամավորը նշեց, թե անթույլատրելի է զոհված զինծառայողների մայրերի հանդեպ նման վերաբերմունքը, քանի որ նրանք ոչ մի դեպքում չեն կարող վտանգ ներկայացնել ինչ-որ մեկի համար:

Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը տասնմեկին, զոհված զինծառայողների մայրերը կրկին հավաքվելու են նախագահական նստավայրի դիմաց և իրենց բողքի ձայնն են բարձրացնելու իրենց որդիների մահվան գործերի վերաբերյալ:

«Ես առաջարկում են վաղվա իրենց հավաքին, ովքեր համամիտ են իմ հետ, գնանք, հավաքենք իրենց խնդիրները և ներկայցնել Ազգային ժողով»,- ասաց Արամ Մանուկյանը և նկատեց, որ ինքը վաղը լինելու է զոհված զինծառայողների մայրերի կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել