«Ասում են, թե իշխանություններն առանձնապես հակված չեն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները սկուտեղի վրա մատուցելու Ծառուկյանին, որպեսզի վերջինս շատ վեր-վեր չթռչի այս խառը փուլում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ ինչ-ինչ կոնսոլիդացիոն, կուլիսային գործընթացներ են խմորվում քաղաքական դաշտում, ու մտածի, թե իր թեկնածուն, որին նաև ՀՀԿ-ն է պաշտպանում, հեշտ է հաղթելու:

Իշխանությունը միանգամից երեք ընդդեմ թեկնածու է առաջադրել իր իսկ պաշտպանած ծառուկյանական թեկնածուի դեմ, որոնք բոլորն էլ արդեն իսկ «լծվել» են Աբովյանը Ծառուկյանից «պաշտպանելու» սուրբ գործին: Շատերի կարծիքով, այս «թատրոնը» նաև դիդակտիկ նշանակություն ունի. ՀՀԿ-ական մի թևը մյուսին ասում է՝ «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր», նկատի ունենալով Արարատ քաղաքի ընտրությունները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել