Tert.am–ը գրում է.

Հարավկորեացի նկարիչ Հյունգկո Լիի Animatus ցուցահանդեսը կբացվի Գորկու անվան կենտրոնական այգում, որը իր մեջ ներառում է մուլտֆիլմերի հերոսների 16 կմախքներ, այդ թվում նաև՝ Թոմ և Ջերի մուլտհերոսներինը: Այս մասին գրում է lenta.ru-ն։

Կմախքները պատրաստված են տարբեր նյութերից, օրինակ՝ ալյումինից, ռետինից և պլաստիկից։

Մոսկվայի մշակութային բաժնից հայտնել են, որ արվեստի ցուցադրությունը  հանդիսատեսին հասանելի կլինի մայիսի 21-ից սեպտեմբերի 27-ը։

Սովորաբար արվեստագետը չի մատնանշում, թե որ մուլտհերոսին է պատկերել, սակայն այցելուները կարողանում են գուշակել դրանք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել