Մի լուր աչքովս ընկավ այսօր. «Բուլղարական Յամբոլ քաղաքի խորհուրդը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հռչակագիրը: Խորհրդի 20 անդամներ քվեարկել են հռչակագիրը չեղյալ հայտարարելու օգտին, ութը դեմ են եղել, իսկ երկուսը` ձեռնպահ: Ըստ խորհրդի անդամների՝ հռչակագիրը բացասական ազդեցություն ունի Յամբոլի քաղխորհրդի ու Թուրքիայի գործընկերային հարաբերությունների վրա: Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրն ընդունվել էր 2010թ. հոկտեմբերի 28-ին 28 «կողմ» ձայնով»:

Ճիշտն ասած, կյանքումս առաջին անգամ էի լսում այս քաղաքի անունը: Դրա համար փորձեցի համացանցում տեղեկատվություն գտնել: Պարզվում է՝ Յամբոլը 72 հազարանոց, մեռնող (քանի որ քսան տարի առաջ 30 տոկոսով ավելի շատ բնակչություն ուներ) մի գյուղաքաղաք է: Եվ ոչ մի բանով աչքի չընկնող, իրենից ոչինչ չներկայացող այս բնակավայրն իրեն իրավունք է վերապահում քննարկել իմ ազգային հիշողության կարեւորագույն խնդիրներից մեկը եւ որոշում կայացնել:

Խնդիրը, այնուամենայնիվ, Յամբոլի մեջ չի, խնդիրը մեր մեջ է: Մենք ազգովի ընկել ենք մի անարդյունավետ եւ անհասկանալի շրջապտույտի մեջ եւ մեր համար կենսական նշանակություն ունեցող հարցը դարձրել մանրադրամ:


Երբ հրճվում ենք եւ օրվա լուր դարձնում նման «յամբոլների» ընդունված որոշումը:

Երբ հայկական համայնքները թիվ մեկ խնդիր են դարձնում ...

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել