1. Վրաստան, ջրի գին


Դե ԳիԴեք, իսկ քանի որ ամեն ինչ շատ լավ գիտեք, մենք կլռենք այս երկրի մասին ու խորհուրդ չենք էլ տա հերթական անգամ ամառային արձակուրդի օրերն անցկացնել արդեն շաբլոն դարձած Քոբուլեթիում կամ Բաթումիում։ Այստեղ ներկայացված են շատ ավելի յուրօրինակ առաջարկներ ոչ պակաս հարմար գնով։ Այսպիսով, որտեղ կարելի է հանգստանալ այս ամառ՝ առանց աննպատակ «ցփնելու» դրամապանակի պարունակությունը։  

2. Եգիպտոս, 350 դոլար

Զբոսաշրջությունը Եգիպտոսի տնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից է։ Միայն 2012 թ.-ին զբոսաշրջությունը 9.4 միլիարդ դոլարի եկամուտ բերեց երկրին։ Հինավուրց ճարտարապետության, վառ մշակույթի ու սևաչյա գլխածածկ գեղեցկուհիների սիրահարների համար ամառային թեժ հանգիստն այստեղ երաշխավորված է։ Հայաստանյան զբոսաշրջային գործակալություններն առաջարկում են չվերթներ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ուղղություններով։ Ընդամենը 350 դոլարով հնարավոր է ձեռք բերել ութնօրյա հանգստի տուր փաթեթ, որում ներառված են երկտեղանոց ստանդարտ հյուրանոցային սենյակը, երկուանգամյա սնունդը և ավիատոմսը։ Տուր փաթեթի միակ թերությունն այն է, որ չվերթը կայանում է ոչ թե Հայաստանից, այլ Թբիլիսիից։ Տեսարժան վայրերից են բուրգերով հայտնի Գիզան, Նեղոսը, Սֆինքսի արձանը, Շարմ Էլ Շեյխում գտնվող Սպիտակ ասպետի ծովածոցը, մայրաքաղաք Կահիրեի եգիպտական թանգարանը, որտեղ սարսափ ժանրի սիրահարները կարող են մումիաների ցուցադրություն վայելել։ Իսկ ահա գլխածածկ գեղեցկուհիների ընկերակցությունն ակումբային միջավայրում վայելելու համար կարող եք այցելել «Odeon Palace» բարը, որը գտնվում է Կահիրեի հյուրանոցներից մեկի կտուրին կամ Մոխոյի բարը, որում սքանչելի փոլ դենսի ականատեսը կդառնաք։

3. Շրի Լանկա, 580 դոլար

Շրի Լանկան հայտնի է ողջ աշխարհում իբրև ուսապարկով ճամփորդների՝ այսպես կոչված «backpacker»-ների զբոսաշրջային կենտրոն։ Թեյի պլանտացիաները, լողափերի տաք ավազն ու կիզիչ արևն ամեն տարի բազում զբոսաշրջիկների են գրավում Շրի Լանկա։ Հայաստանից տուրերը կազմակերպվում են հիմնականում Նեգոմբո, Կալուտարա և Բերուվալա քաղաքների ուղղություններով։ Ամենամատչելի տուրերը տատանվում են 580-650 դոլար սահմաններում։ 580 դոլարանոց ութնօրյա տուր փաթեթն ընդգրկում է հյուրանոցային ծառայությունները, նախաճաշը և ավիատոմսը։ Եթե նախատեսում եք Շրի Լանկա այցելել օգոստոսին, ապա Դուք հնարավորություն կունենաք ներկա գտնվել Կենդի քաղաքում անցկացվող Էսալա Պերահերա բուդդայական փառատոնին, որի ընթացքում մտրակներով ու կրակներով պարեր ու շքեղ զարդարված փղերի հետ հմարներ են ցուցադրվում։ Կղզու տեսարժան վայրերից են նաև Սիգիրիա բերդը և կղզու կենտրոնական հատվածում գտնվող Մշակութային եռանկյունին՝ կազմված Անուրադհապուրա ու Պոլոննարուվ հնագույն քաղաքներից և Կանդի ամրոցից։

4. Բուլղարիա, 600 դոլար

Ամառային հանգստի ամենամատչելի տարբերակների քառյակը եզրափակում է Բուլղարիան։ Բուլղարիայի սևծովյան հանգստավայրերն ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկների են գրավում աշխարհի տարբեր ծայրերից։ Հայաստանից կազմակերպվում են ուղևորություններ դեպի Ոսկե ԱվազներԱրևային ափ և Վառնա։ Տուր փաթեթները սկսում են 600 դոլարից։ Օրինակ՝ 630 դոլարանոց փաթեթի մեջ ընդգրկված է ավիատոմսը, հյուրանոցը, նախաճաշը, վիզայի տրամադրումը և ապահովագրությունը։ Բացի լողափերից՝ այստեղ շատ տեսնելու բան կա։ Բուլղարիայի տեսարժան վայրերից են Բելոգրադչիկը, Ցարևեցը և այլն։   

5. Հունաստան, 700 դոլար

Հայաստանից դեպի Հունաստան ուղևորությունները հիմնականում իրականցվում են Հալկիդիկիի, Հերակլիոնի և Կրետեի ուղղություններով։ Երևան-Կրետե մատչելի տուր փաթեթ կարելի է ձեռք բերել մոտ 700 դոլարով։ Տուր փաթեթի մեջ ներառված են հյուրանոցային ծառայությունները, նախաճաշը, ավիատոմսը և վզայի տրամադրումը։ Հունաստանի տեսարժան վայրերից են Սալոնիկ նավահանգստային քաղաքի Սպիտակ աշտարակը, Սանտորինի կղզին, մայրաքաղաք Աթենքի հնամենի հուշարձանները, Ակրոպոլիս միջնաբերդը և այլն։   

6. Թաիլանդ, 900 դոլար 

Թաիլանդի ութնօրյա հանգստի տուր փաթեթը մոտ 900 դոլար արժե: Տուր փաթեթում ներառված են երկկողմանի ավիատոմսը, հյուրանոցային ծառայությունները, մեկանգամյա սնունդը, էքսկուրսիոն ծրագրերը, վիզան և ապահովագրությունը: Հոգ չէ, եթե Ձեր նախընտրած տուր փաթեթում հյուրանոցային սենյակն ընդգրկված չլինի, քանի որ նույնիսկ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կարելի է հյուրանոցային սենյակ վարձել օրական ընդամենը 5-6 դոլարով: Թաիլանդը հարուստ է կղզիներով ու լողափնյա առողջարաններով: Հատկապես տեսարժան են Պհուկետ կղզին, Պհի-Պհի կղզեխումբը և բուդդայական տաճարները: Այստեղ է գտնվում Բուդդայի ամենամեծ արձանը, որի բարձրությունը հասնում է 127 մետրի: Անկրկնելի լողափեր, համեղ ուտեստներ, բազմազան մշակույթ ու հյուրընկալ մարդիկ... Ուրիշ էլ ի՞նչ է պետք կատարյալ հանգստի համար:

7. Կիպրոս, 800-1000 դոլար

Հայաստանից հիմնականում կազմակերպվում են ուղևորություններ դեպի Պրոտարաս, Լիմաստոլ, Լառնակա և Այիա Նապա քաղաքները: Մատչելի տուր փաթեթների գինը տատանվում է 800-1000 դոլարի սահմաններում: Ութնօրյա հանգստի 1000 դոլարանոց տուր փաթեթը ներառում է երկկողմանի ավիատոմսը, հյուրանոցային ծառայությունները, նախաճաշը, վիզան և ապահովագրությունը: Եթե որոշեք Ձեր ամառային հանգիստն անցկացնել Կիպրոսում, անպայման այցելեք Տրոդոսի լեռնային առոջղարանը, Սուրբ Ղազարոսի եկեղեցին, Լիմաստոլից 4 կմ հեռավորության վրա գտնվող Կուրիոն քաղաքի հինավուրց թատրոնը՝ կառուցված 2-րդ դարում, Նիսի ծովափը և Լառնակայի աղի լիճը։ Իսկ եթե կարողանաք ամառային արձակուրդը ձգել մինչև սեպտեմբեր, հնարավորություն կունենաք մասնակցել Գինու փառատոնին։ Միայն թե համը չհանեք այնտեղ. զուր չէ ասված «մի թասը լավ է, երկրորդը բավ է, երրորդը ցավ է»։  

8. Մոնտենեգրո, 1000 դոլար

Ադրիատիկ ծովի ափին գտնվող այս նորաստեղծ պետությունը վերջին տարիներին զբոսաշրջության թեժ կենտրոն է դարձել։ Հայկական զբոսաշրջային գործակալությունները մի շարք մատչելի տուրեր են առաջարկում դեպի Բուդվա, Բեչիչի և Պետրովաց։ Ութնօրյա հանգստի 1000 դոլարանոց տուր փաթեթը ներառում է հյուրանոցային ծառայությունները, երկուանգամյա սնունդը, ապահովագրությունը, երկկողմանի ավիատոմսը և վիզան։ Մոնտենեգրո մեկնելու դեպքում բաց մի՛ թողեք առիթը ու այցելեք Դուրմիտոր ազգային արգելոց, Բոկա ծովածոց, Շկոդեր լիճ և Սվետի Ստեֆան կղզյակ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել