Ո՞նց ասեմ, որ ճիշտ լինի... Լավ, պարզ էլ կասեմ:
Իմ ջարդուփշուր եղած և տանջված ժողովուրդ ջան, ախր դու խելոք եք, հեզ ու բարի, գթասիրտ ու հնազանդ, կռիվ չսիրող, ամեն ինչին համակերպվող։ էդ անտեր էլեկտաէներգիայի և գազի գինն ինչքան էլ բարձրացնեն, մեկ է՝ մուծելու եք: Կասեք, կխոսեք, ձեզ պատեպատ կտաք, եռներդ կիջնի, կգնաք տուն, մինչև հաջորդ թանկացում: Ախր դուք լավն եք, երեխու պես պարզ ու շիտակ, միամիտ ու մաքուր, լավ, ինչո՞ւ զենք չեք սիրում: Թե՞ ձեր մամաններն ու պապաներն ասել են՝ հեռու մնացեք քարից ու երկաթից, դրանց մեջ արյուն կա, ձեռքներդ չվերցնեք: Ձեզ խաբել են, քարն ու երկաթն է պաշպանիչ ուժը: Հետո էլ դա կոմունիստական բթացնող լոզունգ էր, որ գառան պես գլուխներդ կախ գնաք ու բանեք: 
Լավ էլի, ինչքա՞ն կարելի է ասել, խի՞ եք նեղացնում, առանց այդ էլ ձեր վրա ջղայնացած եմ:
Ձեր ցավը տանեմ, ախր գեղ կանգնի, գերան կկոտրի... Բա ամոթ չի՞, բա մեզ ասեն՝ վախկոտ ազգ, լավ էլի, էսպես չի լինի, եկեք իրար գլուխ հավաքվենք, էդ անտեր 3-ից 4 օրվա գործը վերջացնենք։ էսքան բան ու վերջ, հետո ապրենք հաշտ ու համերաշխ, բերենք ազգային իշխանություն, հաստատենք և կառուցենք մեր ապագան: 
Տեսնո՞ւմ եք՝ ինչ պարզ ու հասարակ բան եմ առաջարկում, 3-4 օր, և կմոռանաք այս 25-տարվա դժոխային կյանքն ու կանցնենք առաջ:
Միգուցե արժի, հը՞, որ սրա վրա մտածեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել