Tert.am-ը գրում է.

Լուսանկարիչ Բասամ Խաբլիեհը Դամասկոսում է եղել Սիրիական կարմիր մահիկ կազմակերպության աշխատանքները լուսաբանելու նպատակով։

Երբ նա ժամանել է քաղաք, մթնոլորտն իր շուրջ եղել է ուրախ և զվարճալի։ Երեխաները շրջապատել են, ուրախացել, որ անհրաժեշտ դեղորայք և այլ օգնություն են ստացել, գրում  է businessinsider.com-ը։

Սակայն դա տևել է ընդամենը մի քանի վայրկյան. ամեն ինչ փոխվել է ակնթարթորեն։

Արկը պայթել է անմիջապես շարասյան հարևանությամբ։ Զոհվել է մեկ կամավոր, բազմաթիվ երեխաներ ստացել են վնասվածքներ։ Շատերը սկսել են բղավել և լացել։

Խաբլիեհին հաջողվել է 2 լուսանկար անել, որոնցում 4-ամյա Ղազալ անունով սիրիացի աղջիկ է պատկերված՝ նախքան ռմբակոծությունը և հետո։

«Այս լուսանկարներում առաջին անգամ է, որ ես տեսնում եմ՝ ինչպես կարող է երեխաների անմեղ ծիծաղը փոխվել բղավոցի, վախի և արցունքների։ Պայթյունից վայրկյաններ առաջ երեխաները երջանիկ նայում էին ինձ, պատրաստ էին լուսանկարվել։ Սարսափելի էր այդ պահը, երբ ես պատրաստվեցի լուսանկարել ծիծաղող երեխաներին, սակայն լուսանկարելուց հետո ես տեսա լացող երեխաների։ Ընդամենը մի քանի վայրկյան տևեց կյանքը մոխրի և արյան վերածելու համար»,- պատմել է լուսանկարիչը։

ghazal syria bombing kids

ghazal syria bombing kids

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել