Մեկ շաբաթ առաջ համացանցում բորբոսնած յոգուրտի լուսանկար տարածվեց: Հարցը բարձրացվեց: Համոզված եմ` ՍԱՊԾ-ը տեսավ, որ յոգուրտի հետ խնդիր կա, բայց ամեն ինչ արեց սովորականի նման: Այսինքն՝ ոչինչ չարեց: Ոչ մի պաշտոնական արձագանք, ոչ մի փորձաքննության արդյունք: Հետո թողես՝ մենակ անիմաստ հայտարարություններ կանեն, թե բա հանգստացեք, հավերը չեն փռշտում, ջերմությունն էլ ստաբիլ է: Լավ, չեմ հասկանում, այսքանից հետո, երբ համացանցը ողողված է ՍԱՊԾ անգործության մասին լուրերով, այդ կառույցը չի՞ ուզում տեղից գոնե մի քիչ շարժվել, թե՞ ասում են՝ անձրև ա գալիս, ու շարժվում են առաջ:

Հ.Գ. Ավելի շուտ Երիտասարդականի անցումը կբացվի, քան ՍԱՊԾ-ը կսկսի գործ անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել