ՕՐՎԱ ԿԱԴՐ ԵՐԿՐՈՐԴ.
Ավետարանչական եկեղեցին, որն այսօր ես անվանեցի ԹԱՔՆԱՎԱՆՔ` այնքան սուսուփուս և աննկատելի է կառուցվել, որ... Ուզում ես ժամերով սպասիր` ոչ հիմնական շենքը, ոչ այդ եկեղեցին այցելու չունի։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ. Գտնվում է Բաղրամյան պողոտայում, աղանդավորների հավաքատեղի դարձած Հայաստանի Ճարտարա-պետների միության ճիշտ դիմաց։ Նախկինում այստեղ էր հռչակավոր Ալիխան-յան եղբայրների կողմից հիմնված Ֆիզիկայի ինստիտուտը, դեռ Հայաստանի անկախացումից առաջ այն վերցվեց ՀՀՇ-ի կողմից, որն իրեն հատուկ խորաթա-փանցությամբ հասկացավ, որ մեզ այլևս գիտություն պետք չի։ Հետո այն դարձավ ԱՄՆ դես-պանությունը, իսկ նրա կողմից նոր բերդաքաղաք կառուցելուց և Երևանյան լիճ տեղափոխվելուց հետո- բաժին հասավ Հայոց Ավետարանչական եղբայր-քույր-հորեղբորորդի_մորաքրոջ աղջիկ եկեղեցուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել