«Եվրատեսիլ 2015 երգի մրցույթը» լինելու է ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 60-րդ թողարկումը։ Մրցույթը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2014-ում Կոնչիտա Վուրստը հաղթանակ տոնեց։ Սա լինելու է արդեն երկրորդ մրցույթը, որը հյուրընկալելու է Ավստրիան. նախորդ անգամ մրցույթը կրկին տեղի էր ունեցել Վիեննայում 1967-ին։ Երկու կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին։ Շոուն վարելու են Միրիամ Ուեյշելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը։
Մրցույթին մասնակցելու են 40 երկրներ, այդ թվում առաջնելույթ է կատարում Ավստրալիան, վերադարձել են Կիպրոսը, Սերբիան և Չեխիան, իսկ Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ֆինանսական և քաղաքական խնդիրների պատճառով։
«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձևավորվելիք «Genealogy» խմբով, որը կկատարի «Face The Shadow» երգը:
Խումբը բաղկացած է 6 անդամից, որոնք ունեն հայկական ծագում։ Խմբի 5 անդամները տարբեր աշխարհամասերից են (Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, Եվրոպա, Ավստրալիա), իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։
Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչից առաջ BlogNews.am-ը որոշեց ֆեյսբուքյան հարցում անցկացնել և պարզել, թե ըստ ֆեյսբուքցիների ո՞ր տեղը կզբաղեցնի Genealogy խումբը Եվրատեսիլին, և ո՞ր երկրի հաղթելու շանսերն են ամենամեծը:
Լիլիթ Մուրադյան Կանխատեսումներ անել չեմ սիրում: Գաղտնիք չէ, որ Եվրատեսիլ երգի մրցույթում քաղաքականությունն իր դերն ունի: Մեր նպատակը միայն հաղթելը չէ, այլ մեր խոսքը երգի միջոցով Եվրոպային հասցնելն է: Հաշվի առնելով, որ մենք միշտ ելույթ ենք ունենում բարձր մակարդակի վրա՝ կարծում եմ, որ այս տարվա մեր մասնակիցներն արժանի են լինել առաջինը: Ինձ նաև շատ դուր եկավ Շվեդիայի մասնակցի «Heroes» երգը: |
|
Դիանա Մարտիրոսյան Մեր երկրի երգն այսքան ժամանակվա բոլոր մեր երգերից, ըստ իս, ամենաանհետաքրքիրն է։ Վաղուց չեմ հետևում Եվրատեսիլին, այս տարվա այլ երկրների մասնակիցներին էլ չգիտեմ։ Հավանաբար կհաղթի այն երկիրը, որը կներկայացնեն, օրինակ, մի խումբ գաճաճներ կամ, ասենք, սեռը փոխած կին։ Նման բան, ինչքան գիտեմ, դեռ չի եղել :) |
|
Նարեկ Մարգարյան Եթե կարողանան ինչ-որ կերպ բեմ հանել Քիմ Քարդաշյանին, ապա` առաջին։ Մնացած դեպքերում բարձր տեղ չեմ սպասում, քանի որ ինֆորմացիոն հոսքն ու PR-ը նախորդ տարվա հետ համեմատած զգալիորեն թույլ է: |
|
Արման Սուլեյմանյան Genealogy-ին տասնյակ էլ չի մտնի: Իսկ հաղթողը, կարծում եմ, Վրաստանը կլինի: |
|
Գարիկ Պետրոսյան Այս պահին ընդհանուր առմամբ մեր երգի հաջողությանը բուքմեյքերական ընկերությունները բացարձակ չեն հավատում: Զերծ կմնամ որևէ գնահատական տալուց, բայց հուսով եմ, որ գոնե կհասնենք եզրափակիչ: Այս պահին բուքմեյքերները մեր երգի հաջողության գործակիցը սահմանել են 1-ն ընդդեմ 101-ի: Նման բան մեկ էլ Էմմիի ժամանակ է եղել, եթե չեմ սխալվում: Անընդհատ ասում ենք, որ Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է: Եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա մենք գոնե պիտի լավագույն եռյակում լինեինք, բայց թվերը խոսում են լրիվ հակառակ էֆեկտի մասին: Հիմա ի՞նչ, բոլորի համար քաղաքական պայքար է, բայց հենց հերթը հասավ մեզ, կինոն ավարտվե՞ց... |
|
Զոհրապ Եգանյան Ես կարծում եմ, որ միայն Genealogy խմբի առկայությունը, երգի կատարումը և մասնակցությունը Եվրատեսիլին արդեն իսկ հաղթանակ է, քանի որ որքան էլ պաշտոնապես մենք հերքենք, այնուամենայնիվ, բոլորիս համար պարզ է, որ դա ևս մեկ ճիչ է, ևս մեկ կոչ է՝ ուղղված աշխարհին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ՝ այս հաղորդագրությունն արդեն իսկ տեղ է հասել, և մեր առաջին իսկ կատարմամբ ավելի կամրապնդվեն մեր՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու մեր ցանկությունները: |
|
Աշոտ Սարգսյան Անկեղծ ասած, մնացած մասնակիցների երգերը չեմ լսել, բայց կարծում եմ՝ մեր խումբը 3-րդ կամ 4-րդ տեղը կզբաղեցնի:
|
Նունե Այլանջյան Իմ կարծիքով՝ մենք կհայտնվենք գլխավոր տասնյակում: Իսկ թե որ հորիզոնականում, կոնկրետ չեմ կարող ասել, իսկ հաղթողը, կարծում եմ, կլինի իմ ֆավորիտը` Ֆինլանդիան: |
Անահիտ Կիրակոսյան Կարծում եմ՝ 5-րդ տեղը կգրավենք: Չնայած ուրախ կլինեմ, եթե հաղթենք: Եռյակում տեսնում եմ Ռուսաստանին և Շվեդիային:
|