Սովորաբար մենք առաջատարն ենք վատ հաղորդումների եթեր հեռարաձակելու հարցում,,,
Իհարկե լավերն էլ կան,,դրանց մասին հետո,,,
Հիմա ես ասեմ ու դուք վերցրեք ձեր քլունգները,,,, Ինչ է իրենից ներկայացնում <<Կիսաբաց լուսամուտները>> ,,,, 
Հրաչ Մուրադյանի այն խոսքը ,որն ամեն անգամ կրկնում է հաղորդման ժամանակ ,թե <<Եթերում Հայաստանի ԹԻՎ 1 հեռուստաշոուն է>> ,ճիշտ է,,բայց մի բառ պակասում է... Պետք է լիներ այսպես՝ <<Եթերում Հայաստանի ԹԻՎ 1 ԽԱՅՏԱՌԱԿ հեռուստաշոուն է>> : Կանչում են,ժողովորդին նվաստացնում մինչև վերջ, հեգնում, դեռ սխալ էլ հանում են ու ճանապարհում: 
Մեկ էլ մի օր ամփոփում են, իբր << Սփյուռքի մեր հայրենակիցները այս ,կամ այն ընտանիքին օգնել է ,և օգնություն է ուղարկել>>: ...Ժողովրդին ծաղրի ենթարկելու հաշվի՞ն.....
Հարգելի սփյուռք, ասենք մի պարկ ալյուրի փող էլ ուղարկեցիք, 5 օր սոված չմնացին,իսկ հետո՞... Հետո այդ ընտանիքից ինչ է մնում, միայն այն ,որ իրենց համայնքում սկսում են իրենց ճանաչել,որպես ,,,,,ասենք Կիսաբաց Լուսամուտների Սաքո..... 
Բայց Սաքոն նույն Սաքոն է մնում,միայն թե պիտակն արդեն ուսերին.. 
Պետության մեղավորությունը չասեք էլի,,բոլորս էլ գիտենք,որտեղից է գալիս սխալը, բայց այ որ այլ սխալների բազմացմանը նպաստում է նա սփյուռքը ,դա փաստ է: 
Հետո էլ Հրաչ Մուրադյանին ,որպես ազգի հերոս կանչում են Լոս Անջելոս ու մեծարման երեկո կազմակերպում: 
Ու այդ նույն Հրաչ Մուրադյանը,ասենք քանի որ հիմա ինքը աստղ է,որոշում է,Լոս տանել ու նոյեմբեր ամսին ,որպես իր մակարդակի աստղ լուսաբանել նաև չկայացած դերասանուհի Մերի Մակարյանին,որն այդպես էլ չավարտեց համալսարանը, և հիմա իր մայրը պնդում է ,որ նա նման է ՔԻՄ Քարդաշյանին,ու որ Լոսի հայությունը դա պետք է իմանա,,, 
Մի նորմալ մտավորականի չտարաք մեծարեցիք,մենք էլ մեզ լավ զգանք,,, 
ՈՒֆֆ,,կներեք ես սովորաբար երկար չեմ գրում,,,,

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել