ՖԲ-ում յուրաքանչյուր աղանդ ստեղծել է իր թայֆան:
Գեյերը՝ գեյերի հետ, հեթանոսները՝ հեթանոսների հետ, բողոքականները՝ բողոքականների հետ, աթեիստները՝ աթեիստների հետ, ՀՀՇ-ն՝ ՀՀՇ-ականների հետ, սնափառ քաղաքագետները՝ իրենց կըտցրած հետևորդների հետ և այսպես շարունակ: Ամենաքիչ մասնակիցների թևը, դա ճշմարիտ ազգայնականների թևն է:
Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ միշտ էլ ազնվականների և վեհ մարդկանց քանակն ավելի քիչ է եղել, քան վերը նշված մարդկային նախիրի: Եվ որքան էլ ճշմարիտ հայրենասերները իրենց կոկորդը պատռեն այդ խելակորույս ամբոխին ճշմարիտ ուղու վրա բերելու, միևնույն է, դա անմիջապես չի հաջողվի, որովհետև, ինչպես կասեր Նիցշեն - "ամենահեռավոր աստղերի լույսը, միշտ էլ մարդկանց ամենաուշն է հասնում":
Այս առումով, հայերը աշխարհում չեն կարող բացառություն կազմել: Եվ սա մեկ անգամ ևս հերքում է այն կեղծ տեսակետը, թե իբր ժողովուրդը չի սխալվում: Եթե հանճարները կարող են սխալվել, ապա ամբոխն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ չսխալվի: Պարզապես շատ ցավալի է, որ մեզ մոտ տարբեր տեսակի այս թյուրիմածություն աղանդներն ու աղանդավորներն ավելի շատ են, քան ուրիշ ազգերի մոտ:
Հենց այստեղ է կայանում մեր ազգային դժբախտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել