Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնց գործունեության մասին շատ մարդիկ անտեղյակ են: Ինչպես մենք գիտենք՝ ամեն չբացահայտված և/կամ մասամբ բացահայտված բան ասեկոսեների ու շահարկումների առիթ է դառնում: Այդ է պատճառը, որ ստվերում մնալ ցանկացող հասարակական գաղտնի խմբավորումների շուրջ ամեն տեսակ դավադրության տեսություններ են հյուսվում: Իրականում այս՝ ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա կառուցված խմբավորում-կազմակերպություններն ավելի անվնաս են, քան շատերը փորձում են ներկայացնել դրանք, սակայն դրանց մեջ իհարկե կան նաև այնպիսիները, որոնք զգալի ազդեցություն են թողել համաշխարհային պատմության վրա: Ուսումնասիրելով պատմությունը՝ կփորձենք հասկանալ՝ որոնք են ամենահայտնի և ազդեցիկ գաղտնի կազմակերպությունները, երբ և ինչու են դրանք հայտնվել, և արդյոք դեռ գոյություն ունեն, թե՝ ոչ:

 10  Իլյումինատներ

10 тайных сообществ, которые до сих пор влияют на мир

Իլյումինատների (անգլ. Illuminate - լուսավորել) միավորումը հիմնվել է պրոֆեսոր Ադամ Վեյսխաուպտի կողմից 1700-ականներին: Նրա նպատակն էր հասնել եկեղեցու բազմակողմանի զարգացմանն ու համընդհանուր բարեկեցությանը: Բավարիայի կառավարիչ Կառլոս Թեոդորն իլյումինատներին անվանեց մասոնական անօրինական միաբանության ճյուղերից մեկն ու քրեական հետապնդում հայտարարեց միաբանության անդամների նկատմամբ 1787թ-ին՝ նրանց գոյության պատմությանը վերջ դնելով: Պաշտոնապես միաբանությունը դադարեց իր գոյությունը, սակայն ենթադրվում է, որ դրա մնացած անդամները չեն դադարեցրել իրենց գործը, այլ շարունակում են իրենց գործունեությունը, սակայն արդեն գաղտնի: Իլյումինատներին է վերագրվում Ֆրանսիական մեծ հեղափոխությունն ու Ջոն Քենեդու սպանությունը: Շատերի համոզմամբ նրանք մեծ ազդեցություն ունեն ժամանակակից աշխարհի համաշխարհային քաղաքականության վրա:

 9  Opus Dei


Կազմակերպությունը հիմնադրվել է 1928թ-ին կաթոլիկ հոգևորական Խոսեմարիա Էսկրիվա դե Բալագերի կողմից: Լատիներենից միավորման անունը թարգմանվում է որպես «Աստծո գործ»: Այստեղ օգնում են մարդկանց սրբության հասնել, առանց առօրյա կյանքից հրաժարվել: Դրա անդամներից շատերը սովորական մարդիկ են՝ բիզնեսմեններ, աշխատավորներ, ուսուցիչներ, տնային տնտեսուհիներ, ովքեր արտաքինից ոչնչով չեն տարբերվում մյուսներից: Եվ թեև կազմակերպությունը չի թաքցնում իրենց գտնվելու հասցեն, նրանց մասին ամենատարբեր քննադատություններ են հնչում: Որոշ կաթոլիկ հոգևորականներ կազմակերպությունը վտանգավոր են համարում, բացի այդ՝ «Opus Dei»-ին մեղադրում են աղանդավորական կազմակերպություններին հատուկ գործողություններ կիրառելու մեջ: Այս ամենը կազմակերպությանն ինչ-որ առեղծվածով է շրջապատում, որի արդյունքում հաճախ այն բնութագրում են որպես կաթոլիկ գաղտնի միաբանության:
Կրակի վրա յուղ լցրեց Դեն Բրաունը՝ իր «Դա Վինչիի կոդը» գրքում «Opus Dei»-ը ներկայացնելով որպես կարևոր տեղեկություն թաքցնող գաղտնի աղանդ:

 8  Տամպլիերների միաբանություն

10 тайных сообществ, которые до сих пор влияют на мир

Միաբանության պաշտոնական ամբողջական անվանումն է «Քրիստոնեության և Սողոմոնի տաճարի գաղտնի ասպետություն»: Այն մասոնականության ժամանակակից ճյուղ է, որը ոչ մի կապ չունի «Քրիստոսի աղքատ ասպետների» միաբանության հետ, որը հիմնադրվեց 1119թ-ին մի խումբ ասպետների կողմից: Սակայն միաբանությունը ստեղծվեց դրա օրինակով՝ կազմակերպության ոգին պահելու համար: Միաբանության անդամ դառնալու համար պարտադիր պայման է քրիստոնյա լինելն ու որոշակի աստիճան ձեռք բերելը: Տամպլիերները բավականին հարուստ էին և իրենց կուտակած գումարով հողատարածքներ էին գնում Եվրոպայի տարբեր երկրներում, պարտքով մեծ գումարներ տրամադրում Եվրոպայի միապետերին ու հովանավորում կաթոլիկ եկեղեցուն: Տամպլիերների միաբանությունը պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ 1307թ.-ից: 

 7  Սև ձեռք


Հարավսլավական գաղտնի ազգայնական այս կազմակերպությունը հիմնվեց 1911թ-ին: Վարկածներից մեկի համաձայն՝ այն հիմնվեց որպես «Ազգային պաշտպանություն» խմբավորման ճյուղ, որի նպատակն էր համախմբել սլավոնական բոլոր ազգերին: Կազմակերպության նպատակն էր ազատել ավստրիական, վենգրիական տիրապետության տակ գտնվող սերբերին: Դրա անդամներից էին սերբիական բանակի սպաները և իշխանական չինովնիկներ: «Սև ձեռքի» հետ էր կապված Ֆրանց Ֆերդինանտին սպանող ահաբեկիչների խումբը, ում մահն Առաջին աշխարհամարտի բռնկման պատճառ դարձավ: 1917թ-ին Սերբիայի Ալեքսանդր առաջին արքայի հրամանով կազմակերպությունը լուծարվեց, իսկ դրա առաջնորդ գնդապետ Դրագուտին Դմիտրիևիչն ու նրա աջակիցները գնդակահարվեցին:

 6  Ասասիններ



Ասասինների միաբանությունը կազմավորվեց 11-րդ դարում Հասան իբն Սաբբահինի կողմից: Ներքին համակարգը հիմնված էր հիերարխիայի խիստ կանոնների վրա, որտեղ հաջորդ աստիճանին հասնելը միստիկ ծեսերով էր ուղեկցվում: Աղանդի գաղափարախոսությունը հիմնված էր հակաֆեոդալական, կոմունիստական ու ազգայնական-ազատագրական մոտիվների վրա: Ասասինները անվախ վարձու մարդասպանների համբավ ունեին, ովքեր միշտ կատարում էին իրենց հրամանը: Ենթադրվում էր, որ աղանդը դադարեցրել է իր գոյությունը 1256թ-ին այն բանից հետո, երբ ընկան Ալամութի և Մեյմունդիզի ամրոցները: Այլ տեղեկությունների համաձայն՝ որոշ ասասինների, այնուամենայնիվ, հաջողվել է փախչել ու հիմնավորվել Հնդկաստանում, որտեղ նրանք հիմնել են մարդասպանների կաստա: Ասասինների ավանդույթներն ավելի արտահայտված պահպանվել են մահմեդական ահաբեկչական այնպիսի խմբավորումներում, ինչպիսիք են «Ջիհադն» ու «Հիզբոլլահը»:

Շարունակելի….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել