Tert.am-ը գրում է.

Վրաստանի էկոնոմիկայի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ Թբիլիսիում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գիտաժողովի շրջանակում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների երկկողմ հեռանկարները և նշել դրանց աճը, գրում է apsny.ge-ն։

Քննարկվել է նաև Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանի գրավչության հարցը։

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ 2013-2014-ին հայկական ներդնումների ծավալը Վրաստանում կազմել է 20.13 մլն դոլար։ Ընդ որում՝ նախորդ տարվա ներդրումների աճի ցուցանիշը 2013-ի համեմատ կազմել է 139%։

2015թ. հունվարի 1-ի տվյալներով՝ հայկական կապիտալն առկա է Վրաստանի 548 ձեռնարկություններում։

2014-ին Վրաստանում եղել է 1.325.635 այցելու Հայաստանից, ինչը 2.6%-ով ավելին է 2013-ի ցուցանիշից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել