Ինչպես մի ժամանակ դեմ էի մեր խաչքարերի շրջագայություններին ֆղանսիա, այնպես էլ հիմա դեմ եմ Անահիտ աստվածուհու արձանագլխի վերադարձին Հայաստան: Նախ, դա շատ մեծ հարց ա Անահիտի գլուխն ա դա արդյոք: Ոչ ոք դա չի կարա ապացուցի: Փաստ ա միայն, որ գտնվել ա Փոքր Հայքի Սատաղ գավառից, 1872թ: Գավառն այդ մոտ ա եղել Անահիտի պաշտամունքի ենթադրյալ վայրին, Ալիշանն էլ  ենթադրել ա, որ Անահիտին արձանի գլուխն  ա:
                                   
Հենա Եգիպտոսն էլ ուզեց եսիմ քանի հատ մումիա, վերջին դեպքերի ժամանակ մտան Եգիպտոսի բոլոր թանգարանները քաքմեջ արեցին: Բրիտանական թանգարանը աշխարհում լավագույններից ա, թող ցուցադրվի էլի, շատ մարդիկ նայեն էլի: Տո մենք սկի էն գտած կոշիկը չենք կարում պահենք, չորանում ա: Աշոտյանն էլ օտարալեզու դպրոցների հարցը լուծեց, հիմա էլ անցել ա հայոց մշակույթին: Դրա տեղը թող գնան վերնիսաժ ու տեսնեն, թե քանի բրոնզեդարյան ապարանջան ու դաշույն ա դրված անօրինական վաճառվում:
Հ.Գ. իսկ մեր փառապանծ եկեղեցին կողմ ա նախաքրիստոնեական մշակույթի այս նմուշի վերադարձին ???

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել