Tert.am–ը գրում է.

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին շարունակում է ստեղծագործել Լուիս Սուարեսի («Բարսելոնա»), Ջորջիո Կյելինիի («Յուվենտուս») եւ Պատրիս Էվրայի («Յուվենտուս») սպասվող դիմակայության շուրջ:

Մոմանին երեկ իր աշխատանքում նկարագրել էր Կյելինին եւ Էվրային, որոնք զինված սպասում են Սուարեսին: Այսօր հրապարակված աշխատանքում կատաղած Սուարեսը գրոհում է բեռլինյան պատը, որի հետեւում են սարսափահար եղած Կյելինին եւ Էվրան:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է Բեռլինում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել