Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 15-ին ընդունել է 2016-ի ֆինանսական տարվա ռազմական բյուջեն, որով նախատեսվում է Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնել:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը` փաստաթուղթը նախատեսում է, որ այդ միջոցները կարող են կիրառվել, մասնավորապես, Կիևին «պաշտպանողական զենք» տրամադրելու համար:

Ընդհանուր առմամբ՝ կոնգրեսականները որոշել են 2016-ին ռազմական նպատակների համար շուրջ 612 մլրդ դոլար հատկացնել, այդ թվում` 89.2 մլրդ արտասահմանյան գործողությունների համար` Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում: Միևնույն ժամանակ՝ օրենսդիրները  չեն պաշտպանել  նախագահին, ով առաջարկել էր հրաժարվել նախկինում համաձայնեցված բյուջետային սահմանափակումներից ոչ միայն ռազմական, այլև՝ քաղաքացիական ոլորտում:

Օբաման սպառնացել է այդ պատճառով վետո դնել այդ օրինագծի վրա, եթե այն այդ տեսքով հասնի իրեն, որով հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել