Tert.am-ը գրում է.

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը կայացան ոչ միայն կազմակերպչական, այլ բովանդակային առումով. համաժողովի ամփոփիչ ասուլիսին այսօր Երևանում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա՝ սրանով ՀՀ-ն ցույց տվեց, որ ինքը քաղաքակիրթ աշխարհի մաս է:

«Բոլոնյան գործընթացը բոլոր այն երկրների սեփականություն է, որոնք կիսում են եվրոպական արժեքները»,-ասաց նա:

Լիտվայի հանրապետության կրթության և գիտության նախարար Մրիտե Սայլլեն նկատեց, թե պետք է համաձայնել, որ մրցունակ կրթությունը շատ կարոր է Եվրոպայի համար: Ըստ նրա՝ գագաթաժողովին շատ պարզ ուղերձ հնչեցվեց:

«Դա այն է, որ բարձագույն կրթությունը ոչ միան գիտելիքին ու հմտություններին է վերաբերում, այլ՝ արժեքներին»,-ասաց նա:

Ֆրանսիայի բարձրագույն հարցերի պետքարտուղար Թիրեի Մանդոն առանձնացրեց համաժողովի արդյունքները՝ ժողովրդավարացման ավելի հմտացում, երիտասարդության համապատասխան իմացություն, գիտելիքների  պաշար, պայքար արժեհամակարգի համար, սոցիալ իրավիճակից ելնելով դեկլարատիվ կառավարում:

«Կասկած չունեմ, որ կոլեկտիվ ջանքերով կկարողանանք ի զորու լինել դիմագրավելու բոլոր այս մարտարվեստներին, որոնք կան, իսկ ամենադժվարը, երևի թե, լինի այն պատգամը, որ հանձնեցին հայ բարեկամները մեզ՝ կարողանալ խստագույն առաջադրված հարցերի ճիշտ ներկայացնել: Առանց համագործակցության նման ծրագրերի իրականացումը անհնար կլինի»,-ասաց գագաթաժողովի նախագահությունը ստաձնած հաջորդ երկրի ներկայացուցիչը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել