Յուրաքանչյուր ազգի զարգացման հիմնաքարը կայուն և ամուր ընտանիքն է: Հայ ազգի դարավոր պատմությունն ապացուցել է, որ հայի համար ընտանիքը կարևորագույն և առանցքային նշանակություն ունի: Քանի որ հենց ընտանիքն է, որ ուժ ու կորով է տվել պայքարելու և ապրելու համար:

Շնորհավորում եմ բոլոր հայ ընտանիքներին՝ Ընտանիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ սեր, ամրություն և բերեկեցություն: Առանց ընտանիքի կյանքն անարժեք է և անիմաստ: Որքան առողջ և ամուր է լինում ընտանիքը, այնքան ուժեղ և զարգացած է լինում պետությունը:

Պատմությունը ցույց է տվել, որ հասարակությանը պիտանի և օգտակար անհատներ տվել են կայացած և ջերմ ընտանիքները, իսկ բռնակալները և պատմության մեջ վատ հատկանիշներով բնորոշված անձինք սերել են սառը փոխհարաբերություններով և անառողջ մթնոլորտով ընտանիքներից: Հետևաբար, հասարակության զարգացումն ու պատմության ցանկալի ընթացքը կախված է նաև ընտանիքից և նրա արժեհամակարգից: 
Աշխարհում հայերը հայտնի են որպես օրինակելի ընտանիքներով հարուստ ազգ, և այդ հանգամանքը պետք է նպաստի, որ երբեք չշեղվենք այս ուղուց, քանի որ, ինչպես Սևակն է ասում՝ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել