Ես ատում եմ բոլոր հրաժեշտները...
Ատում եմ, բաժանումները... Եթե անգամ ժամեր են տևելու...

Ես չկարողացա սիրել մեր միջև եղած հեռավորությունը...
Իսկ մի՞թե նրան սիրվել էր պետք:
Երբ մեզ ստիպեց զգալ, թե ինչպիսի երկարություն ունի նա...

Ես այդպես էլ չկարողացա և չեմ կարող քանդել մեր միջև եղած Ես և դու-ն...
Ես` քեզնով կապված ամուր...
Դու` միշտ ինձնից կախված...

Ես միշտ փորձեցի , բայց այդպես էլ երբեք չկարողացա հրաժարվել քեզնից...
Երբ անգամ հեռավորությունը մեր «մենք»-ը փորձեց քանդել և սարքել ես և դու...
Չկարողացավ և նա...
Ես ու դու միշտ էլ մենք ենք մնալու...

Հրաժեշտները ամեն կերպ մեր միջև էին փորձում կանգնել...
Նրանց հաջողվեց տեղավորվել մեր մենքի արանքում...
Բայց չհաջողվեց բաժանել մեր ես և դու-ն...
Մենք ամուր կանգնած մնացինք ..
Մենք միասին շնչել կարողացանք..
ՄԵնք շնչեցինք ամբողջ օդը..
Մենք շնչեցինք նաև այն, ինչը մերը չէր..
Մենք... մենք...մենք...
Մենք չպարտվեցինք...

Մենք հեռավորությունը սարգեցինք խաղ...
Ու կոչեցինք «պահմտոցի»...
Դու թաքնվել ես, որ թաքու~ն..շատ թաքուն պաշտպանես ինձ..
Ես թաքնվել եմ, որ թաքու~ն.. շատ թաքուն պաշտպանվեմ քեզնով..
Ես` թաքնվել եմ քո թևերի տակ.. քո աչքերի մեջ.. շուրթերիդ վրա..
Դու` թաքնվել ես իմ սրտի խորքում..ուղեղում անգամ.. իմ ափերի մեջ..

Ես ափերիս մեջ քեզ եմ նվիրում իմ «թաքունությունը»...
Դու թևերիդ տակ ամուր սեղմում ես «գտնվածությունս»...

Ու մենք ժպտում ենք հրաժեշտների միջև կանգնելով.....
Մենք կործանվո~ւմ ենք..

Դու ինձ գրկում ես հրաժեշտ տալով...
Ես գրկվում եմ հրաժեշտն առնելով...

Դու` իմ խենթ դահիճ...
Ես` քո սրիկան...

ՄԵնք չենք պարտվել... ))

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել