Tert.am–ը գրում է.

Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն և Եվրահանձնաժողովի` ընդլայնման և հարևանության քաղաքականության  տնօրինության ղեկավար Ջերարդ Շուման Հիլերը մայիսի 14-ին Թբիլիսիում երկու ֆինանսական համաձայնագիր են  ստորագրել, որոնցով նախատեսվում է օգնության տրամադրում Վրաստանին:  Այս մասին հայտնում է ТАСС–ը` վրաց պետնախարարի վարչակազմին հղումով:

Գերատեսչության տվյալներով` ստորագրված փաստաթղթերից առաջինը նախատեսում է Վրաստանին ԵՄ-ի կողմից 10 մլն եվրոյի հատկացում` աջակցելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության, իրավապահ մարմինների վերահսկողության ուժեղացման, խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության  ծրագրին: Երկրորդ ֆինանսական համաձայնագրով ԵՄ-ն Վրաստանին կհատկացնի 50 մլն եվրո` երկրում արդարադատության համակարգում բարեփոխումներ անելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել