Tert.am-ը գրում է.

Անվանի դերասանուհի Նատալի Պորտմանը հանդես կգա ԱՄՆ-ի լեգենդար առաջին տիկին Ժակլին Քենեդու մասին կենսագրական ֆիլմում: Այս մասին հայտնել է  Variety հանդեսը:

Ֆիլմում կներկայացվեն այն 4 օրերը, որոնք հաջորդել են Ժակլինի ամուսնու` Ջոն Քենեդու սպանությանը:

«Ջեքի» վերնագրով ֆիլմը, ինչպես Ժակլինին անվանում էին ամերիկացիները, կներկայացնի ոչ թե ոճի էտալոն դարձած տիկին Քենեդիին, այլ` Ժակլին այրուն: Ֆիլմի դիտրիբյուցիայի իրավունքի շուրջ պայքար է սպասվում Կաննի կինոփառատոնում: Ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկը մեկնարկել էր երեկ, դրան ներկա է նաև Նատալի Պորտմանը` ամուսնու հետ:

Հայտնի է, որ ֆիլմը կնկարահանվի այս տարի, ռեժիսորն է լինելու չիլիացի Պաբլո Լարայնը, որը մեծ դրվատանքի էր արժանացել Պինոչետի մասին իր «Ոչ» ֆիլմով: Ֆիլմի պրոդյուսերն է Դարեն Արոնոֆսկին, որը Պորտմանին նկարահանել էր իր հանրահայտ «Սև կարապը» ֆիլմում: Ինքը` Պորտմանը, այժմ Կաննում ներկայացնում է իր ռեժիսորական դեբյուտը` «Պատում Սիրո և խավարի մասին» կինոաշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել