Հիպնոսին հմտորեն տիրապետող մարդիկ մեզանից կարող են ստանալ այն ամենն, ինչ ուզեն: Գիտությանը հայտնի են մի քանի ցեղերի ծիսակարգեր, որոնց ընթացքում հանցանք գործած ցեղակցին ներշնչում են, թե նա այդ գիշեր մահանալու է: Հաջորդ առավոտյան ցեղակիցները գտնում են այդ դժբախտի անշունչ մարմինը: Մեթոդն աշխատում է «պոլոնիում-210»-ից էլ լավ: Դե իսկ մարդուց նրա գրպանի վերջին փողերը խլելը լավ հիպնոսավորողի համար ընդհանրապես խնդիր չէ: 

Ժամանակակից աշխարհում զոմբիավորումն ընդունում է գլոբալ մասշտաբներ: Դա և՛ աղանդավորական շարժումներն են, որոնք իրենց կողմնակիցներին հավաքագրում են մարդկանց հոգեկանի վրա ներազդելու նորագույն մեթոդներով, և՛ քաղաքական գործիչները, ովքեր զանգվածային լրատվամիջոցները վերածել են մարդկանց ուղեղները լվանալու գործիքի, և՛ գովազդը, որից անհնար է թաքնվել նույնիսկ զուգարանում:

Որոշ գիտնականներ չեն բացառում հոգեմետ զենքի գոյությունը: Հայտնի են մարդու հոգեկանի վրա գաղտնի ներազդման մի քանի ձևեր, օրինակ` գերցածր ձայնային հաճախականությունները, որոնք մարդու մոտ առաջացնում են տրամադրության անկում և նույնիսկ խուճապ: Գիտնականները պնդում են, որ երբեմն այդպիսի ալիքներ առաջանում են օվկիանոսում: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում պատրաստել ինֆրաձայնային ճառագայթիչներ և կիրառել դրանք մարդկանց ամբոխները ցրելու համար: Բայց եթե նույնիսկ նման աշխատանքներ տարվել են, ապա դրանք բավականին լավ գաղտնագրվել են: Համենայն դեպս, ԱՄՆ ԿՀՎ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ միայն 1975 թվականին այդ նպատակների համար ԽՍՀՄ-ը ծախսել է 150 միլիոն ռուբլի:

Ենթագիտակցության վրա գաղտնի ներազդման հնարքներից ապահովագրված չեն նույնիսկ նախագահները: Նախագահական անվտանգության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ռագոզինը գտնում է, որ 1988թ. Ժնևում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի կողմից արևմտյան երկրներին արված անհամարժեք զիջումները կարող են բացատրվել նրա ենթագիտակցության վրա գաղտնի ներազդմամբ: Բազմաթիվ մասնագետների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Միխայիլ Գորբաչովի նկատմամբ կիրառել է այսպես կոչված «երկար ձեռքի» մեթոդը (метод «длинной руки»): Նա միտումնավոր երկարաձգել է ձեռքսեղմումը, իսկ այդ պահին Գորբաչովի մոտ առաջացած տարակուսանքն օգտագործել է նրան ինչ-որ միտք ներշնչելու համար: Արդյունքում նախագահների հանդիպումը տևել է ոչ թե 10 րոպե, ինչպես նախատեսված է եղել օրակարգով, այլ գրեթե 1 ժամ: Դա Ռեյգանին թույլ է տվել բանակցություններում հասնել ցանկալի արդյունքի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել