Այս սկզբունքն է կիրառվելու Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքի անդամների աշխատանքային գործունեությունն իրականացնելիս:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել համապատասխան համաձայնագրի կնքման առաջարկությանը: Դրա նպատակն է կողմերի միջև իրավական պարտավորություն առաջացնող փաստաթղթի միջոցով ստեղծել այն իրավական հիմքը, որը կտա երկու երկրների դիվանագիտական ծառայողներին ուղեկցող անձանց` վերջիններիս ընտանիքի անդամներին, մյուս կողմի պետության տարածքում առանց որևէ խոչընդոտի աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորություն:

Համաձայնագիրը կոչված է ապահովելու այդ իրավունքը, ինչպես նաև կարգավորելու դրա ծագման, իրականացման և դադարեցման մեխանիզմները:
Հարկ է նշել, որ համաձայնագիրը նաև առնչվում է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության անդամ պետությունների միջև կնքված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին, որով վերացվում է ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիների համար:

Եվրոպական պետություներից միայն Շվեյցարիայի հետ է Հայաստանի Հանրապետությունը կնքել նման միջազգային պայմանագիր, որն ուժի մեջ է մտել 2012թ. նոյեմբերի 1- ին:
ՀՀ կառավարությունը 2013թ. հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև նույնաբովանդակ համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Գերմանական կողմի հետ այժմ շարունակվում է համաձայնագրի դրույթների համաձայնեցման քննարկումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել