Երգիչ Արամեն այսօր տեսահոլովակ է նկարահանում։ BlogNews.am-ի հետ զրույցում երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը հայտնեց, որ տեսահոլովակը նկարահանվում է «Դեպի երկինք» կոչվող նոր երգի հիման վրա։ Երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։

«Երգը հոր մասին է։ Արսենն այս ստղծագործությունը գրել է ու առաջարկել Արամեին։ Արամեի ցանկությունը՝ երգ ունենալ այս թեմայով, ինքնանպատակ չէր. կարևոր էր, որ երգը լավը լինի»,- ասաց նա։

Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է։ Արտյոմի փոխանցմամբ՝ տեսահոլովակը տաղավարային է և ավելի շատ հոգեվիճակ է արտահայտում, քան կոնկրետ սյուժե։ Նա նշեց, որ կլինեն նաև մոնտաժային այլ կադրեր, սակայն առավելապես ներկայացված է Արամեի հոգեվիճակը։

Արտյոմից տեղեկացանք, որ Արամեի անձնական արխիվից որևէ բան տեսահոլովակում ներառված չէ։ Տեսահոլովակի պրեմիերան կլինի մոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետ։ Նախատեսվում է, որ դա կլինի մայիսի վերջին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել