Նստած եք մաքուր, հարմարավետ գրասենյակում, հարմարավետ աթոռին ու դժգոհո՞ւմ եք կյանքից։ Աշխարհում կան մարդիկ, ում հաստատ չեք նախանձի իրենց աշխատանքի համար։

 5  Բուքինգեմյան պալատի պահակախումբը


Բուքինգեմյան պալատի պահակախումբի անդամները բրիտանական ողջ զինուժում ամենադժբախտն են համարվում։ Նույնիսկ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներն են ընդունում, որ այս աշխատանքն «ամենածանր, ամենահոգնեցուցիչ ու տաժանակիր գործն է, որի արդյունքում ողջ մարմինդ ցավ է զգում»։ Մարդիկ կարծում են, որ թագավորական պահակախմբի անդամները հրաշալի պայմաններում են աշխատում։
Իրականում սա ամենադժվար ու ձանձրալի աշխատանքն է։ Զինվորներն ամեն օր մի քանի ժամ են անցկացնում իրենց համազգեստը մաքրելու, արդուկելու և կոշիկները փայլեցնելու համար։ Պահակախմբի անդամներն իրենց հերթափոխին կանգնելուց առաջ ստիպված են «մարտունակության» փորձի մասնակցել, և փոքր-ինչ անճշտությունը խիստ նկատողության պատճառ է դառնում։ Ոչ կատարյալ տեսքի համար ամենատարածված պատիժը պահակախմբում կանգնելու հավելյալ հերթափոխն է։

Այս աշխատանքը չի պահանջում ինտելեկտի օգտագործում, այն կատարյալ  ձանձրույթ է։ Սա այն զբաղմունքը չէ, որի համար տղամարդիկ զինված ուժեր են գնում։

Այս մասին նշել է ուժային կառուցների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

 4  Կենդանիների սերմնահեղուկ հավաքող


Աշխարհի ամենազզվելի աշխատանքներից մեկը, թերևս, կենդանիների սերմնահեղուկ հավաքողների գործն է։ Երբ հետազոտողներին իրենց գիտափորձերի համար սերմնաբջիջ է անհրաժեշտ լինում, գործի են անցնում այն հավաքող աշխատակիցները, ովքեր հանուն գիտության ստիպված են լինում հատուկ գործիքներով զինված կենդանիներին արհեստականորեն «հաճույք պատճառել»՝ սերմնաբջիջները հավաքելու նպատակով։ Գոյություն ունեն հատուկ միջոցներ, գործիքներ աշխատանքն իրականացնելու համար, սակայն երբեմն աշխատակիցները ստիպված են լինում ամեն ինչ ձեռքով անել։ Այս աշխատանքը ոչ միայն զզվելի է, այլև երբեմն վտանգավոր, քանի որ չվարժեցված կենդանիների դեպքում այս գործողությունն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, ինչպես օրինակ կենդանու կողմից ոտքով հարված ստանալը։

 3  Աղիների գազերի հոտը փորձող


Այս աշխատանքը հիմնել է ամերիկացի գաստրոէնտերոլոգ Մայքլ Լևիտը՝ մարդու աղիների գազերն ուսումնասիրելու նպատակով։ Նրա կողմից անցկացրած հետազոտությանը 16 կամավորներ են մասնակցել, ովքեր գազեր առաջացնող սնունդ օգտագործելուց հետո խողովակի օգնությամբ այն բաց են թողել հատուկ փորձանոթների մեջ։ Ավելի քան 100 փորձանմուշ է հավաքվել, որոնք բոլորը «հոտառական» փորձաքննության են ենթարկվել։ Ամենասարսափելի հոտ ունեցող գազերն այնուհետև քիմիական հետազոտության են ենթարկվել, որից հետո պարզվել է, որ վատ հոտի պատճառը ջրածնի սուլֆիդն է։ Մնում է միայն հասկանալ, թե ինչու էր այս տեղեկությունն անհրաժեշտ գիտնականներին, ինչևէ, առաջադրանքը հաճելիներից չէր։

 2  Թևատակերի հոտերը փորձող


Խանութից դեզոդորանտ գնելիս մենք բազմագույն փաթեթավորմամբ ու հաճելի հոտերով ընտրության լայն հնարավորություն ունենք։ Սակայն մինչև այս տուփերը կհանվեն վաճառքի, անհրաժեշտ է մեկը, ով կստուգի՝ արդյոք դրանք անում են այն, ինչի համար նախատեսված են, այսինքն՝ քրտինքի հոտը քողարկելը։ Իսկ այս աշխատանքը թևատակերի հոտը փորձողներն են կատարում։ Կարելի է ենթադրել, որ այս գործի դիմաց բավականին լավ են վճարում, այլապես ոչ մի այլ դրական կողմ այս աշխատանքը, թերևս, չունի։

 1  Փսխուկ հավաքող


Ատրակցիոններով զբոսայգիների այցելուներն առնվազն մեկ անգամ փսխում են ադրենալինը բարձրացնող ոգևորիչ ատրակցիոններից օգտվելուց հետո։ Ցավոք, այս փսխումներն ամեն օր բավականին շատ են, և որոշ անհաջողակ մարդիկ աշխատանքի են ընդունվում դրանք հավաքելու համար։

Հաջորդ անգամ աշխատանքիցդ բողոքելուց առաջ հիշիր, որ շատ ավելի բախտավոր ես, որ փսխուկներ չես հավաքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել