25-ամյա լիվերփուլցի երիտասարդ Դենի Մեյը տարներ շարունակ բարդույթավորվում էր իր արտաքին տեսքից։ Դեռահաս ու երիտասարդ ժամանակ նա իր տարիքից անհամեմատ ավելի փոքր էր երևում։ Դենին ցանկանում էր իսկական տղամարդու տեսք ունենալ, սակայն շրջապատում գրեթե բոլորը նրան երեխայի տեղ էին դնում։ Բուժզննումներց մեկի ժամանակ պարզվեց, որ նրա չափազանց երիտասարդ արտաքինի պատճառը հազվագյուտ հիվանդությունն էր՝ կալմանի համախտանիշը։

Danny May was diagnosed with Kallmann syndrome aged 20 He has since put on 4.5 stone of muscle

Այս հիվանդության դեպքում օրգանիզմում բնական ճանապարհով տեստոստերոն չի արտադրվում։ Կալմանի համախտանիշով 50,000-ից մեկն է հիվանդանում։ Ավագ դպրոցում սովորելիս Դենին այնքան փոքր էր երևում իր հասակակիցներից, որ ոչ մի աղջիկ չէր ցանկանում հանդիպել նրա հետ։ 20 տարեկանում նա 10-11 տարեկան երեխայի տեսք ուներ։ Նա իրեն վերջնականապես տապալված զգաց իր 18-րդ տարեդարձին։ Դենին ընտանիքի անդամների հետ միասին ռեստորան էր գնացել՝ ծնունդն այնտեղ անցկացնելու, երբ հանկարծ մատուցողը մոտեցավ ու մանկական ճաշացանկը տվեց նրան։

He struggled with body image throughout school The young man always felt significantly smaller than friends

Հիմա ես կարող եմ ծիծաղել դրա վրա, սակայն այն ժամանակ ես շատ զայրացած էի։ Ճաշացանկը 10 տարեկանից փոքր երեխաների համար էր նախատեսված։ Իմ շուրջ բոլորը մեծանում էին, իսկ ես՝ ոչ։ Ես ինձ թակարդված էի զգում 11-ամյա երեխայի մարմնում։ Ես անհանգստացած էի, որ կարող եմ հավերժ երեխայի տեսքով մնալ։

Despite his new superhero proportions Danny said he still lacks confidence and is the same shy person

Երբ Դենին սկսեց ընկերների հետ գիշերային ակումբներ հաճախել, անվտանգության աշխատակիցները նրան հաճախ ներս չէին թողնում՝ երեխայի տեղ դնելով։ Դենին պարփակվեց տան չորս պատերում, դարձավ մենակյաց։ Նա որոշեց բուժում անցնել ու տեստոստերոնային թերապիա անցնել։ Տեստոստերոնն այն հորմոնն է, որն օգնում է վերարտադրողական հյուսվածքների զարգացմանը, ինչպես նաև խթանում մկանների ու մարմնի մազածածկույթի գոյացումը։ Երկու շաբաթը մեկ նա ներմկանային ներարկման միջոցով 250 մգ. տեստոստերոն է ստանում։

After his diagnosis in 2010 medics put Danny on a course of testosterone replacement therapy He says he saw very little change for the first couple of years

Դենին մոտ 20 տարեկան էր, երբ բուժումն սկսվեց։ Առաջին մի քանի տարում նա ոչ մի էական փոփոխություն չզգաց, քանի որ բժիշկները չէին կարողանում կողմնորոշվել, թե տեստոստերոնի որ չափաբաժինն է նպատակահարմար օգտագործել Դենիի դեպքում։ Դենին որոշեց չսահմանափակվել տեստոստերոնային բուժմամբ ու սկսեց մարզադահլիճ հաճախել։ Կարճ ժամանակ անց ինտենսիվ մարզումները, հատուկ ընտրված սննդակարգն ու տեստոստերոնային բուժումը հանգեցրին ցանկալի արդյունքին։ Դենին օրը 7 անգամ էր սնվում՝ ընդունելով 6,000 կալորիա։ Դենին սնվում էր հնդկահավով, ստեյքով, սպանախով, ավոկադոյով, կոկոսի ձեթում խաշված ձվով և տարբեր բանջարեղեններով։ Նա նաև վիտամիններ էր ընդունում, իսկ մարզասրահ հաճախելը նրա պարտադիր զբաղմունքներից էր։

He ate seven times a day, joined his local gym and started weight-lifting

Մարզասրահ հաճախելը նման էր թերապիայի։ Ես մոլեռանդորեն մարզվում էի այնտեղ 6 տարի։ Առաջին տարում ես առաջընթաց չնկատեցի։ Ինձնից ավելի երկար ժամանակ պահանջվեց մկաններ կուտակելու համար, քան սովորական մարդուց կպահանջվեր։        

In an effort to escape his childlike body Danny started consuming close to 6,000 calories a day

Այս համալիր միջոցառումների արդյունքում Դենին 41 կիլոգրամից դարձավ 82 կգ։ Մարզումների սկզբնական շրջանում նա անգամ 20 կիլոգրամանոց ծանրաձող չէր կարողանում բարձրացնել, իսկ հիմա արդեն ավելի քան 100 կգ է բարձրացնում։ Դենին հիմա կինոնկարների սուպերհերոսի տեսք ունի, սակայն նա դեռևս ամբողջովին չի վերականգնել իր ինքնավստահությունը ու չի կարողացել ընկերուհի գտնել։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Դենին անդրադարձել է այս թեմային.

Տարօրինակ է, սակայն ես մինչ օրս ներսում ինձ նույն մարդն եմ զգում։ Ես շատ ավելի ինքնավստահ չեմ դարձել։ Ես ամոթխած ու զուսպ անձնավորություն եմ։ Մարզասրահն այն քիչ վայրերից է, որտեղ ես ինձ ինքնավստահ եմ զգում։ Մկաններս մարզելով՝ ես կարողացել եմ հասնել այնպիսի արդյունքի, որն անհնարին էին համարում, ուստի համոզված եմ, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել