Ինչպես գիտեք, աշունը տարվա այն ժամանակն է, երբ մարդիկ ավելի շատ են հակված սթրեսների և դեպրեսիայի: Շատերը հակադեպրեսանտներ են ընդունում, որոնք հայտնի են նաև մի շարք կողմնակի ազդեցությամբ: Այս կապակցությամբ, փորձագետները կազմել են սննդամթերքների ցանկ, որոնք կարող են օգնել ձեզ, եթե ոչ ամբողջապես ձերբազատվել, ապա, ամեն դեպքում, նվազեցնել տագնապի և անհանգստության մակարդակը: Եվ այսպես:

1. Նարինջ. այն պարունակում է վիտամին C, որն օգնում է նվազեցնել սթրեսը և վերականգնել արյան ճնշման ու կորտիզոլի մակարդակները` հետսթրեսային իրավիճակում հասցնելով նորմայի մակարդակի:

2. Քաղցր կարտոֆիլ. այն արդյունավետ է սթրեսի դեմ պայքարում, քանի որ բավարարում է ածխաջրերի և քաղցրի պահանջը, երբ օրգանիզմը սթրեսային վիճակում է: Այն հարուստ է բետա-կարոտինով և այլ վիտամիններով:

3. Ծիրանի չիր. ծիրանը հարուստ է մագնեզիումով, որն արդյունավետ է սթրեսի դեմ պայքարի գործում, ինչպես նաև այն բնական մկանային հանգստացնող միջոց է (ռելաքսանտ):

4. Նուշ. այն հարուստ է B և E վիտամիններով, որոնք ամրացնում են իմունային համակարգը, իսկ ընկույզն ու պիստակն օգնում են իջեցնել արյան ճնշումը:

5. Սպանախ. հայտնի է, որ մագնեզիումի անբավարարությունը կարող է առաջացնել միգրեն, գլխացավեր և հոգնածության զգացում, իսկ սպանախի մեկ բաժակն ապահովում է մագնեզիումի օրական պահանջի 40 %-ը, հետևաբար այն լավ բնական հակադեպրեսանտ է:

6. Եվ վերջապես կանաչ բանջարեղենը. պատահական չէ, որ բրոկկոլին, կաղամբը և այլ մուգ կանաչ բանջարեղենը ճանաչվել են վիտամինների «էլեկտրակայան», որոնք սթրեսի ժամանակ լավագույնս օգնում են օրգանիզմի վերականգնմանը:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել