Քիչ թե շատ պատմություն ուսումնասիրած մարդուն հայտնի է, որ իշխանությունների դեմ դուրս եկած մարդու համագործակցությունը թշնամու հետ օգուտի փոխարեն թիկունքից հարված է հասցնում ոչ միայն իշխանությանը, այլ նաև պետությանը:
Ադրբեջանն այսօր բառիս ամենաուղիղ իմաստով Հայաստանի կենսաբանական թշնամին է: Եթե հայը համագործակցում է մի կառույցի հետ, որը թեկուզ չնչին խողոկանվերով կապված է թշնամու հետ, ապա նրա արածը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: 
Ահա այդպիսի մեղմ ասած «չնչին կառույց»-ի հետ է համագործակցել նաև Տիգրան Խզմալյանը: Ադրբեջանական «Հաքին» լրատվականին տված իր հարցազրույցում նա ցեխ է շպրտել իր ազգային դիմագծերի վրա և դարձել թուրք:
Հետաքրքիր է՝ ինչի՞ մասին էր մտածում նա այդ ստոր քայլն անելուց առաջ՝ հեղափոխությա՞ն, խավիարի՞ թե՞ մի կլորիկ «կանաչ»-ի, այս դեպքում ես առաջին տարբերակը բացառում եմ, քանի որ պատմության մեջ ոչ մի հեղափոխական իր հեղափոխությունը հարևան երկրում չի արել: 
Մի խոսքով, Տիգրան Խզմալյանը դավաճան է, ազգի դավաճան, որ մի քանի «քոռ» կոպեկի համար ծախեց իր ազգը: Նա շատ փոքր է Վեստ Սարգսի կամ Պետրոս Գետադարձի հետ համամատվելու համար, անկախ դավաճան լինելուց՝ այդ երկուսը շատ խելացի էին, խելացի դավաճաններ: Ես Խզմալյանին դասում եմ Արթուր Սաքունցի, Գեորգի Վանյանի, Վահե Ավետյանի ու նմանատիպ այլ էժան ու պրիմիտիվ դավաճանների շարքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել