Վանում են բոլոր էն մարդիկ, որոնց պատին մի պոզիտիվ բան չես տենա: Էս լենուբոլ աշխարհիս երեսին չկա որևէ երևույթ, որը մի նշույլ կարող է գոհացնել նման մարդուն: Ինքը լուրջ մարդ ա. իրա համար տեղի ունեցած յուրաքանչյուր դեպք տեղի է ունենում քաղաքական հողում ու վերևի պատվեր ա: Ասենք էն, որ իրանց դիմացի խանութի տերը մի 6 ամիս ա՝ իրանից խանութի 60 000 պարտքն ա ուզում (նենց չի, որ էս մարդը չունի, պռոստը խի՞ տա որ), կամ որ քուչի տղերքն իրան պադեզդում տենան, ինքը չի կարա մոտները 10 րոպե կանգնի, որովհետև ռեսկի սաղ վրեն կայֆավատ կլինեն... Ու սենց, ինքը լուրջ դեմք ա:
Ինքը պրոբլեմատիկ ա, իրա առած լյուբոյ ապրանք բռակ ա դուրս գալիս, ինքը խանութում վաճառողին չի բարևում.. դե լուրջ ա:
Ինքը գիրք չի կարդում, ինքն արդեն ամեն ինչ գիտի, ու իրան ոչ մեկ ոչ մի բան չի կարա սովորացնի: Ինքը տարիքով ա արդեն, բայց ոչ մի տեղ չի աշխատել նորմալ, դե ինքը լուրջ դեմք ա, իրա հագով գործ չկա... Ինքն ամուսնացել էր մեկի հետ... Հետո բաժանվեց, էդ կնիկն իրան արժանի չէր... Ինքն ավելիին կարար... Հիմա արդեն ինքն իմպոտենտ ա, չունի ոչ երեխա, ոչ ընգեր, ոչ նորմալ տուն... Հարևանների հավեսը չունի, որովհետև հարևանները շատ հասարակ են ու իրա մտահորիզոնին համապատասխան չեն. ինքը սաղ օրը նստում ա տելեվիզրի դեմը, նայում ա ռուսական ուղեղ արդուկող հաղորդումներ, ինքը ծխում ա, ու իրա աչքերից ք*ք ա թափվում... Բայց մեկ ա... ինքը լուրջ մարդ ա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել