Ցանկացած ոլորտի նվիրյալի անգամ մեծագույն վաստակն ընդամենը մեկ անմիտ, անհեռատես, իր խորքում որևէ անձնական, ազգային հարթություններում առարկայական արդյունք չունեցող քայլով դատապարտված է զրոյացման, իսկ այդ նվիրյալն էլ մեկ ակնթարթում վերածվում է հակազգային գործչի:
Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տ.Խզմալյանի հարցազրույցը հայրենիքի հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող պետության հակահայկական քարոզչության առաջնային գծում գործող համացանցային ռեսուրսներից մեկին ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և հայ հասարակության համար զրոյական արդյունք ապահովող քայլ, իսկ Ադրբեջանի համար՝ ընդամենը ներքին լսարանի աչքը շոյելուն ուղղված հերթական քայլ՝ այս անգամ արդեն հայ «արվեստագետի կարծիքի» կիրառմամբ, որի վերջնանպատակն այնքան պարզունակ է՝ «Տեսեք՝ Հայաստանում վիճակն այնքան օրհասական է, որ այդ մասին խոսելու համար հայերն օգտագործում են անգամ թշնամական պետության լրատվական ռեսուրսները»:
Լավ է, անգամ անհրաժեշտ է, որ նաև մշակութային գործիչները բարձրաձայնեն երկրում առկա խնդիրների մասին, բայց դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է առավել ընդունելի հարթակների ընտրությունը:
ՀԳ. Եթե անգամ Խզմալյանի հարցազրույցում որևէ օբյեկտիվ գնահատական կար հայ իրականության վերաբերյալ, այն, մեղմ ասած, միանգամայն հակառակ էֆեկտն է ունենում, ավելին՝ անգամ գործում է նրա իսկ դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել