Էս մեր լիբերալ պայքարիստներն օր չի անցնում, որ մի հատ ֆեերիկ անակնկալ չմատուցեն մեր հանրությանը։ Հերթական նեժդանչիկը տվել է մեր լիբերաստիայի ճրագ Տիգրան Խզմալյանը, ով արդեն ի՜նչ ասես հարցրել էր լինել, ի՜նչ թիմ ու քաղաքական կողմնորոշում ասես հասցրել էր փոխել, մենակ ադրբեջանցիներին հարցազրույց չէր տվել, էդ էլ արեց։ Ես իհարկե չեմ պատրաստվում անդրադառնալ հաքքին.ազ-ին տված մառազմի բովանդակային մասին, որովհետև էդ նույնն ա, որ լրջով բռնեմ ու փաստարկված հիմնավորումներ բերեմ, թե ինչու իրեն Նապոլեոն համարող հոգեկան հիվանդը չի կարող լինել Նապոլեոնը։ 

Ինձ առավել հետաքրքիր է բուն երևույթը ու գլխուղեղի խզմալյանիզմ հիվանդության գենեզիսը։ Ի՞նչ է պետք անել ու ի՞նչ փուլերով է պետք անցնել, որպեսզի գալ, հանգել թշնամական երկրի, թշնամական ռեսուրսում սեփական երկրիցդ, պետությունիցդ, հասարակությունիցդ ու ժողովրդիցդ բողոքելու համար։

Որքան հիշում եմ, սրանից տարիներ առաջ Խզմալյանը մոլի ռուսամետ էր ու ընդգծված ձախական հայացքների էր հարում։ Հետո նա միացավ Սարդարապատ շարժմանը ու Տեր-Պետրոսյանին 2007-2008 թվականներին։ Հետո նա լքեց Լևոնին՝ Սարդարապատի հետ հանդերձ։ Հետո՝ բավականին տևական դադար առնելուց հետո, նա կրկին ակտիվացավ առավելապես բնապահպանական ակցիաների համատեքստում ու Մաշտոցի պուրակի ակցիաները վերածեց իր բենեֆիսի։ Մաշտոցի պուրակում վաստակած փառքը մի փոքր խամրեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ Խզմալյանի կինը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում է ընդգրկված և ընդհանրապես արժեզրկվեց, երբ հետևեցին Խզմալյանի զավեշտալի կռուտիտներն այդ առնչությամբ։ Սակայն քաջ Խզմալյանը չէր հանձնվում ու շարունակում էր իր անզիջում պայքարը «հանցավոր ռեժիմի» դեմ ու ինչպես միշտ ֆիասկոներ էր կրում։ Հիշում եմ՝ Հրաչյա Հարությունյանի պատմության ժամանակ, երբ Հրաչյայի հարազատներն ու մտահոգ մի խումբ քաղաքացիներ բողոքում էին ՌԴ դեսպանատան առջև, անսպասելիորեն հայտնվեց Մեսիա Խզմալյանը ու սկսեց փորձել իր անձնական միտինգի վերածել այդ ակցիան, բայց 5 րոպե հետո Հրաչյա Հարությունյանի հարազատները բառիս բուն իմաստով լարեցին մեր հերոսին... Բայց սա էլ դեռ ավարտը չէր, Խզմալյանը երկար տարիներ երդվյալ նախախորհրդարանական լինելուց հետո անսպասելիորեն լքեց նաև այս թիմն ու ազատ թռիչքի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ազատ անկման անցավ։

Ու այդ ազատ անկման ստորին կետն էլ հենց հաքքինին տված հարցազրույցն է։ Ի՞նչ ասեմ, մալադեց Խզմալյան։ Մարդն իր ձեռով իրեն դասեց այնպիսի կարկառուն դեմքերի կողքին, ինչպիսիք են Գեորգի Վանյանն ու Արթուր Սաքունցը, և կարծում եմ՝ անգամ ինքը չի զարմանա, թե ինչու է իրեն քրֆում ամբողջ ֆեյսբուքը, բայց քանի որ խզմալյանիզմ ախտորոշման սիմպտոմատիկայի անբաժանելի մասը կազմում է իրականությունից կտվածությունն ու ինքնաքննդատական մտածողության իսպառ բացակայությունը, Խզմալյանը դա էլ չի նկատի ու իր նման ընկած մարգինալների հետ կշարունակի «տժժալ» ֆեյսբուքյան իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել