Դերասան Սոս Ջանիբեկյանը մանկության ընկերոջ՝ Ալեքսանդր Գրիգորյանի առաջարկով հանդես է գալիս որպես ներդրող վերջինիս ընկերության մեջ: «Ռեստորանային բիզնեսն ինձ շատ հարազատ է, քանի որ ես ժամանակին աշխատել եմ որպես մատուցող, թեյերի և գինու մասնագետ, պիցցայի առաքիչ, իսկ երբ դարձա տնօրենի օգնական, ինձ հրավիրեցին հեռուստասերիալ, և ես գնացի նկարահանվելու»,-Blognews.am-ի հետ զրույցում պատմեց դերասանը:
Սոսը վստահ է, որ դերասանը պետք է սեփական բիզնեսն ունենա և ապրի բարեկեցիկ կյանքով. «Պետք է առանձին եկամուտ ունենամ, որ ես կարողանամ «գնել» իմ ազատությունը և կարողանամ ազատ լինել իմ ընտրության մեջ, նկարահանվեմ միայն այնտեղ, որտեղ ուզում եմ: Ես կփորձեմ ընդլայնել իմ բիզնեսային ուղին, որպեսզի ավելի ամրապնդեմ կյանքս, իսկ տղամարդու դեպքում դա շատ կարևոր է»:
Բիզնեսն արդեն երեք-չորս ամիս է աշխատում, բայց կարողանում է արդարացնել իրեն. «Դեռ եկամուտ չենք ստանում, բայց այն շատ լավ տվյալներով է աշխատում»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի