Էրեկ մեքենայով իջնում էի մոնումենտից Տերյան։
Ու հանկարծ նկատեցի, որ էն հենապատը, որ մանկուց ինձ հերս ու պապս ցույց էին տալիս ու ասում էին. «Տես, էս գերմանացի գերիներն են սարքել», էդ հենապատը վերանորոգում են (ափսոս չէի կարող նկարել)։
Ես հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում քայքայվում ա, հենապատ ա բա, ջրեր-մրեր։ Բայց ինչքան ուզում ա հիմա ասեն «էլի սկսեց, հերիք ա և այլն», ես համոզված եմ, որ այդ հենապատն ինքն իրենով հուշարձան ա և պահանջում ա շատ նուրբ ու սրտացավ վերաբերմունք։ 70 տարի առաջ մարդիկ հասկանում էին, որ նույնիսկ զուտ կիրառական նշանակություն ունեցող այդ ինժեներական կառույցը նույնպես պահանջում է պրոֆեսիոնալ ճարտարապետական մոտեցում, իսկ հիմա, էս լեն ու բոլ 21-րդ դարում դրել ենք, հավայի կարկատում ենք՝ ոնց պատահի, ախր ափսոս ա, չէ՞:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել