Աշխատանքային եռուզեռի մեջ մոռացել էի, որ վեց տարի առաջ այս օրը պատիվ ունեցա երկրի Նախագահի կողմից նշանակվելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

Դժվար ու կարևոր աշխատանքի տարիներն արագ անցան: Հակված չեմ այս պահին ամփոփումների, քանզի շարունակում եմ աշխատել:

Ընդամենը ասեմ, որ այս ընթացքում և կայուն հաջողություններ ունեցանք և դեռ չլուծված խնդիրներ:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել և աշխատում եմ, շնորհակալ եմ աջակիցներին, քննադատներին, հավանողներին և չհավանողներին:

Մի կարևոր բան եմ ցանկացել, որ աշխատանքն ինձ չփոխի բացասական իմաստով:

Միշտ ձեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել