Բոլոր խոշոր մասշտաբի պետական ղեկավարները զուտ դրական կամ զուտ բացասական չեն լինում։ Դա հնարավոր բան չէ։ Նրանք գործի բերումով և՛ լավ բաներ են անում, և՛ վատ բաներ։ Այնպես որ նրանց արածի հանրագումար գնահատականը երբեք միարժեք չի լինելու և կախված է լինելու տվյալ պահի քաղաքական նկատառումներից։ Ինչպիսի քաղաքական պահանջմունք ներկայացրեց տվյալ պահը, ըստ այդմ էլ քաղաքական վերլուծաբանները կսկսեն կամ գովել տվյալ պատմական անձին, կամ փնովել։ 
Պատմությունը մի քիչ քաղաքականացված գիտություն է՝ ի տարբերություն ֆիզիկայի ու մաթեմատիկայի, որտեղ լավի ու վատի հասկացություն գոյություն չունի։ Դրա համար էլ Նյուտոնը Նյուտոն է բոլոր դարաշրջաններում ու ամեն օր, իսկ Չինգիզ Խանը, Ստալինը, Ռուզվելտն ու Չերչիլն էլ մի օր լավ են լինում, մյուս օրը՝ քըխ։
Նյուտոնին պաշտող ոչ մի մարդու դեռ չեմ հանդիպել, իսկ եկեք ու տեսեք, թե աշխարհի երեսին ինչքան պաշտողներ ունեն այս կամ այն երբեմնի նշանավոր պետական պաշտոնյաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել