Արտասահմանյան մի շարք քաղաքներում ուիքենդին նշվում էր մայրերի տոնը։ Այս տոնի առթիվ բազմաթիվ հայտնիներ շնորհավորական խոսք են ուղղել իրենց մայրերին։ Քարդաշյանների ընտանիքը ևս տոնում էր այս տոնը, ու հայտնի ընտանիքի երեխաները շնորհավորեցին իրենց մայրիկին՝ Քրիս Ջեններին։ Քայլին ու Քենդալը փուչիկների միջոցով էին արտահայտել իրենց սերը մայրիկի նկատմամբ՝ «Ես սիրում եմ մայրիկին» գրությամբ փուչիկներով զարդարելով նրա սենյակը։

Happy Momagers Day! Kris Jenner gets spoiled rotten by Kylie and Kendall with a balloon display at her Calabasas home on Sunday 

Իսկ Քիմ Քարդաշյանը «Facebook»-ում կատարել էր հետևյալ գրառումը.


Մայրիկ, ես քեզ եմ պարտական այն ամենի համար, ինչ ունեմ։ Այն ամենը, ինչ կսովորեցնեմ դստերս, սկզբում դու ես ինձ սովորեցրել։ Շնորհակալ եմ, մա՛մ, կողքիս լինելու ու անվերապահորեն ինձ սիրելու համար։ Ես քեզ շատ եմ սիրում։  

Girls only: Kim Kardashian shared this snap of her mom and sisters all together with Kris covered in red lipstick kisses

Քրիսն էլ իր հերթին որոշեց անպատասխան չթողնել իր երեխաների շնորհավորանքը, սակայն նախևառաջ նա շնորհակալություն հայտնեց իր փեսաներին։ 

«Ես օրհնված եմ իմ երեխաներով։ Իսկ հիմա նրա հերթն է։ Բայց ինչ հրաշալի ու խենթ երիտասարդ է նա։ Ես քեզ այնքան եմ սիրում, Սքո՛թ։ Աստված քեզ պահապան։ Ես այնքան հպարտ եմ, որ նաև քո մայրն եմ։ Ես բարձր եմ գնահատում մեր միասին անցկացրած ժամանակը։ Դու նաև հրաշալի հայրիկ ես։ Ես այնքան բախտավոր եմ քեզ պես փեսա ունենալու համար, որ բառերով չեմ էլ կարող արտահայտել»։

Թեպետ Քրիսը Սքոթին որպես իր հարազատ որդի է ներկայացնում, իրականում Սքոթը նրա դուստր Քորթնիի ամուսինն է։ Ի դեպ, մի քանի ամիս առաջ Քորթնիի ու Սքոթի հարաբերություններում ճգնաժամային փուլ էր սկսվել։ Քիմն ու Քլոեն մեղադրում էին Սքոթին կասկածելի գործարքների մեջ մտնելու ու խարդախությամբ գումար վաստակելու մեջ։ Նրանք խորհուրդ էին տալիս իրենց քրոջը շատ չվստահել ամուսնուն։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ամեն ինչ հարթվեց։ 


Իր փեսային շնորհակալություն հայտնելուց հետո Քրիսը չէր կարող չանդրադառնալ մեր փեսային՝ Քանյե Ուեսթին, ում փաղաքշանքով «զատիկ» է անվանում։ 

«Եվ իհարկե ես շնորհակալ եմ այս զատիկի՝ Քանյե Ուեսթի համար, ով ապավեն է եղել մեզ համար ու մեզ հեղեղել է իր անվերապահ սիրով, աջակցությամբ, բարությամբ, ընկերական վերաբերմունքով ու շատ ավելիով։ Ես ամեն Աստծո օր ինչ-որ նոր բան եմ սովորում նրանից։ Ես երբեք չեմ կարող փոխարինել նրա սիրելի մայրիկ Դոնդային, սակայն ես միշտ պատրաստ կլինեմ օգնել նրան ու կսիրեմ նրան իմ հարազատ որդու պես»։ 

Ի դեպ, Քանյեն այսօր դոկտորի կոչում է ստացել: Քչերն են, որ ընդամենը 37 տարեկանում կարողանում են նվաճել այդ բարձր գիտական աստիճանը։ Այնպես որ Քրիսն իսկապես նրանով հպարտանալու առիթ ունի։ 

The College Drop Out no more: On Monday, Kanye West, 37, received an honorary doctoral degree from the School of the Art Institute of Chicago, at its annual commencement

Ինչ վերաբերում է Քրիսի հարազատ որդուն՝ Ռոբ Քարդաշյանին, նա հրապարակայնորեն ոչ մի շնորհավորանք չէր ուղղել Քրիսին մայրերի տոնի առթիվ, սակայն նա մի ծաղկեփունջ էր նվիրել մայրիկին։ Ռոբը վերջերս ծանր դեպրեսիա էր տանում։ Նա սկսել էր կտրուկ գիրանալ ու պարփակվել էր իր սենյակի 4 պատերում։

Մինչև դեպրեսիան

Դեպրեսիայի ժամանակ

Ընտանիքի անդամները մտահոգված էին, որ նա անգամ կարող է ինքնասպանություն գործել։ Կարծես թե հիմա իրավիճակը փոքրիշատե վերահսկողության տակ է, ու Ռոբի առողջական վիճակը նախկինի պես սրված չէ։ Քրիսը Ռոբի մասին ևս գրառում էր կատարել սոցցանցում՝ նշելով, որ հպարտ է, որ նրա պես որդի ունի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել