Մոդել, հաղորդավարուհի, այժմ նաև դերասանուհի Աննա Գրիգորյանը երեկ սոցցանցային իր էջում լուսանկար է հրապարակել, որում մատնեմատին նկատելի է «կալցո»։ Սա տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել. հասարակությունը քննարկում է Աննայի գաղտնի նշանդրեքը կամ ամուսնությունը, քանի որ նրա նախկին լուսանկարներում նման մատանի չկա։
BlogNews.am-ը Աննայից հետաքրքրվեց՝ արդյոք գաղտնի նշանվել կամ ամուսնացել է։ «Չէ, այն որպես զարդ եմ օգտագործում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դա կարծես նոր զարդ է իր ձեռքին, Աննան ասաց, որ դա ֆիլմից է մնացել։ «Ինչ նկարահանվել եմ ամուսնական մատանիով, որպես նշան մնացել է մատիս։ Չեմ հանում, որովհետև շատ սիրուն է։ Կա նաև հետաքրքիր նախապատմություն, սակայն այժմ չեմ կարող խոսել այդ մասին, քանի որ ֆիլմի մասին էլ չեմ կարող խոսել»,- ասաց դերասանուհին։
Ամալյա Հովհաննիսյան