Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին քննադատել է Եվրոպայի առաջնորդների հակառուսական գործողությունները՝ համարելով, որ նրանք մեծագույն սխալ են թույլ տվել՝ չմասնակցելով Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթին: Փաստացի Բեռլուսկոնին և նրա սերնդի եվրոպական լիդերները մեծ հաշվով բարիդրացիական հարաբերություններ էին պահպանում Ռուսաստանի հետ, շատ հաճախ նաև բարեկամական, ինչը հնարավորություն էր տալիս Ռուսաստանի և եվրոպական երկրների քաղաքացիներին ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Պետությունների առաջնորդներից շատ բան է կախված, և ակնհայտ է, որ կայացած ու ազդեցիկ լիդերները միմյանց ավելի լավ են հասկանում և ինքնահաստատվելու նպատակով բարդություններ չեն ստեղծում իրենց երկրների ու ժողովուրդների համար:
Փայլուն առաջնորդներ տված Եվրոպայում այսօր ընդգծված լիդերների դեֆիցիտ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել