Էն մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են ու սպասում են նրա ելույթին` որոշմանը, էդ հասկանալի ա, բայց նրանք, ովքեր, մեղմ ասած, կողմնակիցներ չեն, այ նրանց սպասումներն ու ջղաձգումները ինչ-որ անհասկանալի են: Ասենք, Տեր-Պետրոսյանին «մարած քարտ» համարողներ ջան, որպես ի՞նչ եք ձեր երազներում տեսած հեքիաթները` «հոդվածների» ու խորը փիլիսոփայական «վերլուծությունների» տեսքով, վերարտադրում: Եթե նրան «մարած քարտ» եք համարում, բա խի՞ ա ձեզ էտքան «հուզում» նրա առաջադրվելու-չառաջադրվելու հարցը: Չե՞ք զգում, որ հենց ձեր մտքերից ա «մոխրի» հոտ գալիս... Ու արդեն վաղուուուց...
Հ.Գ. Հարգելիներս, քիչ մը սթափվեք... ;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել