Գուցե ուղղամիտ, բայց ոչ «քյարթու» տաքսիստի «սրբադասման» ֆեսբուքյան ծեսի պիկին «անմեղները» սկսեցին քար նետել Արցախի թեմի առաջնորդի վրա:
Պարգեւ սրբազանը «Ռեգնումի» հարցազրույցում ասել է. «Եթե դու հայ ես, նույնն է, թե քրիստնյա ես, իսկ եթե քրիստնյա չես, ուրեմն հայ չես»:
Ինձ ամենեւին սկանդալային չի թվում սրբազանի ասածը, բայց նրա դեմ գրոհների մեջ «քյարթու» բան կա:
Պարգեւ սրբազանը մի փոքր խիստ ձեւակերպմամբ ընդամենը շեշտել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱԶԳԱՅԻՆ լինելը, նաեւ դարավոր միտքը, թե «քրիստոնեությունը հայի մաշկի գույնն է»:
Քրիստոնեությունը եւ հայկական ինքնությունը այսօր չեն սկսել նույնացնել: Դեռեւս չորրորդ դարից հայ եւ օտար մտածողները տարբեր ձեւակերպումներով ասել են նույնը, ինչ Պարգեւ սրբազանն իր վերջին հարցազրույցում: Ես, օրինակ, Նիկոլ Աղբալյանի այս մտքին եմ «լայք» տալիս` «չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153248501047270&set=a.10151279325327270.480970.745092269&type=1&fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել