Slaq.am-ը գրում է.

Երբեմն հարց է առաջանում, թե հագուստի և օծանելիքի ինչ համաշխարհային բրենդներն են նախընտրում օլիգարխները:Slaq.am լրատվականը որոշել է իր ընթերցողներին ներկայացնել մեծահարուստների և օլիգարխների սիրված համաշխարհային բրենդներից մի քանիսը, քանի որ դրանք չափազանց շատ են:

Hermes: Ժամանակակից էլեգանտության խորհրդանիշ` Hermes բրենդը առաջին հորիզոնականում է: Գերմանիայի քաղաքացի Տյերրի Էրմեսը հիմնել է բրենդը Փարիզում 1837 թվականին և մի քանի ինտենսիվ աշխատանքի շնորհիվ հասել է մեծ բարձունքների: XX-րդ դարի կեսերին Hermes-ը Ֆրանսիայում վերջնականապես սկսեց համարվել նորաձևության հիմնական տուն:

f

c

Cartier: Ամեն ինչ սկսվել է Լուի-Ֆրանսուա Կարտյեից, ով 1847 թվականին դարձել է ոսկերչական ատելյեի տնօրենը: Իսկ 1856 թվականին նրա խանութից իր գնումը արեց արքայադուստր Մատիլդան, Նապոլեոն I-ի զարմուհին և կայսր Նոպոլեոն III-ի զարմուհին: Հենց այստեղից սկսվեց Կարտյե բրենդի հայտնիությունը:

c

c

Tous: Ամեն ինչ սկսվեց Մանրեզում (Բարսելոնա) ժամացույցների փոքր խանութից, որը բացվել էր բրենդի հիմնադիր Սալվադոր Տոուս Բլավիի կողմից 1920 թվականին: 1985 թվականին ստեղծվեց Tous բրենդի խորհրդանիշը` ոսկյա Արջ Tous: 1997 թվականին բրենդի ներկայացուցիչ են դարձել դքսուհի Մոնտորոն, Եվգենիա Մարտինեզ դե Իրույոն: Իսկ ավելի ուշ ստեղծվեց նաև նրա անունով սեփական հավաքածուն` Eugenia:

c

Longchamp: Ֆրանսիական Longchamp ընկերությունը, որը արտադրում է կաշվե աքսեսուարներ` պայուսակներ, ճամպրուկներ և այլ իրեր, 1948 թվականին հիմնել նէ Ժան Կասսգրէնը: Բրենդի պատմությունը սկսվում է ծխամորճների համար նախատեսված կաշվի արտադրությունից: 7 տարի անց բրենդը ընդարձակել է իր արտադրության տեսականին: Longchamp բրենդին մեծ հեղինակություն և ճանաչելիություն է բերել Le Pliages ծալվող տարբեր երանգների պայուսակները:

Bvlgari: Այս բրենդի պատմությունը սկսվել է դեռ հին ժամանակներից, հունական Էպիր շրջանում, որտեղ էլ 1857 թվականին ծնվել է բրենդի հիմնադիր Սոտիրիոս Բուլգարին: Հին ժամանակներից Բուլգարիի ընտանիքը և նրանց նախնիները զբաղվել են արծաթե զարդերի և իրերի արտադրությամբ: 1879 թվականին Բուլգարին տեղափոխվել է Նեապոլ, իսկ այնուհետև Հռոմ, որտեղ էլ բացել է իր արհեստանոցը: Այնտեղ նա արդեն դարձել է Սոտիրիո և իր ազգանվան մեջ U տառը փոխել է և դարձրել V: Այսպես ստեղծվել է այսօր այդքան հայտնի և շատերի կողմից սիրված Bvlgari բրենդը:

ж

ц

Dior: Այս բրենդի հիմնադիրը համարվում է բոլորին հայտնի ֆրանսիացի դիզայներ Քրիստիան Դիորը: Նա ծնվել է 1905 թվականին հունվարի 21-ին, Ֆրանսիայի հյուսիսում: Տղան մեծանում էր բավականին հարուստ ընտանիքւոմ: Նրա հայրը` Մորիսը ուներ սեփական փոքր գործարան: 1991 թվականին Դիորի ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, որտեղ էլ ծնվում է Քրիստիանի հետաքրքրությունը արվեստի նկատմամբ: Այսօր Christian Dior բրենդը ունի դրամապանակների, փողկապների, թանկարժեք զարդերի և օծամելիքների տարբեր և մեծ ընտրանի:

c

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել