Երգչուհի Սոնա Շահգելդյանը հաճախ է իր ֆեյսբուքյան էջը թարմացնում նոր լուսանկարներով: Այս անգամ քննարկման թեմա էր դարձել հետևյալ լուսանկարը.

     

«Դա հումորային նկար էր, իսկ ես սիրում եմ հումոր անել: Ես հիմա շատ երջանիկ եմ և այո, ես ցանկանում եմ մայրանալ, քանի որ շատ եմ սիրում երեխաներ: Երեխան պետք է ճիշտ դաստիարակվի, իսկ իմ մայրն ինձ դաստիարակել է շատ ճիշտ, և ես էլ կարող եմ լավ ծնող լինել: Ես վերջապես գտել եմ իմ երկրորդ կեսին, ով իմ բնագավառից չէ: Ինձ համար հարսանեկան արարողությունն էական չէ, կարևորն իրար հասկանալն է: Շատ անգամ հարսանիք անում են մարդկանց զարմացնելու համար, բայց հետո բաժանվում են: Հնարավոր է՝ այս տարի ես էլ ամուսնանամ»,-Blognews.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգչուհին։

Սոնայի հետ խոսեցինք նաև աշխատանքային պլաններից: Նա նշեց, որ իր մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները կսկսվեն մայիսի կեսերից. «Ես մի անգամ էլ եմ առիթ ունեցել նկարահանվել ֆիլմում, եթե հիշում եք ամանորյա ֆիլմ էր՝ «Մոխրոտ» անունով, որտեղ ինձ բաժին էր հասել հումորային դեր: Բնականաբար, սերիալում երբեք չեմ նկարահանվի, բայց գեղարվեստական ֆիլմն ուրիշ աշխարհ է: Չեմ ուզում բացել շատ փակագծեր, բայց վստահ եմ՝ արդյունքը տեսնելուց հետո կհավանեք: Շուտով նոր երգեր էլ կունենամ՝ համագործակցելու եմ Լիանա Անդրեասյանի հետ, ներկայացնելու եմ նաև Կոմիտասի «Հով արեք» ստեղծագործությունը: Ես ամեն տարի քրտնաջան աշխատում եմ իմ հանդիսատեսի համար»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել