Փակագծերը ՉԲԱՑԵԼՈՎ՝ սեփական տեղեկությունների հիման վրա մեկնաբանեմ...
Երբ «ինչ-որ քաղաքական կառույցի» անդամներին հարցնում ես «Դուք իշխանամե՞տ եք, թե՞ ընդդիմադիր», նրանք «երկկողմանի» վրավորվելով պատասխանում են. «Մենք նեյտրալ ենք ու ազգային»... :3 Բայց միևնույն ժամանակ, հետևելով նրանց գործունեությանը, հասկանում ես, որ ոչ միայն նեյտրալություն չկա, այլև բացահայտ իշխանամետություն ա ծորում... Լիովին անտեղի քննադատելով ընդդիմությանը` անհատապես նրանց հաղորդագրություններում իշխանությանը ուղղված ոչ մի իրական քննադատություն, առավել ևս կոնկրետ իշխանության ղեկավարին ուղղված, չես տեսնի երբեք... Ո՞նց կարող եմ լուրջ վերաբերվել ինչ-որ նման քաղաքական կառույցի, առավել ևս, որ անդամներից ոմանց ուրիշ շրջանակների միջոցով էլ ես ճանաչում ու գիտես նրանց իրական «տեսակետները», գումարած դրան «տակից» տեղեկություն էլ ունես, որ կառույցի ղեկավար-անդամներից ոմանց ընտանիքի անդամները աշխատում են ղեկավար-իշխանական աշխատակազմում...;)
Եթե կառույցի մնացած «ազնիվ» անդամները էսքան բանը չեն հասկանում կամ չգիտեն (կասկածում եմ), ապա թող «հետազոտություններ» անցկացնեն, թե չէ` հա՛մ էտ ամենը իրանց վրա ա անդրադառնում, հա՛մ էլ ամբողջ կառույցի անունն ա գցում կամ հետագայում, նման աչքփակոցիով շարունակելու դեպքում, հաստատ կգցի...
Հ.գ. «Ինչ-որ քաղաքական կառույց»-ը կոնկրետ կառույց ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել