Կիրակի նայեցի Շանթ Հ/Ը վերլուծական կիրակնօրյա «Հորիզոնը», նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած երեք թեկնածուների վերաբերյալ: Այս երեքից երկուսը առնվազն խելապակաս էին (մեկը էպոսագետ Վարդան Սեդրակյանը, մյուսի անուն ազգանունը չեմ հիշում) եւ մեր ժողովուրդի ու լրագրողների ուրախություն մարքսիստ Դ.Հակոբյանը: Առաջին երկուսի «ծրագրերի» մասին չեմ խոսա, որովհետեւ խոսալու բան չկա, իսկ մարքսիստը, չնայած իր ուրույն ոճին եւ ամպլուային ու չնայած նրան, որ ունի լուրջ տեսական բազա եւ գիտելիքներ, այնուամենայնիվ, չեմ ընկալի երբեք` որպես նախագահի թեկնածուի լուրջ կերպար: Սակայն խոսքս միայն սրա մասին չի այդ հաղորդումը ինձ վերջնականապես բերեց այն համոզմանը, որ ՀՀ-ը պետք է կիսանախագահական կառավարման ձեւից անցնի պառլամենտական կառավարման ձեւի: Կարծում եմ` ճիշտ կլինի նախագահական ընտրություններին զուգահեռ անցկացնել Սահմանադրական հանրաքվե այս հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել