Շուշիի ազատագրումը պատմական և կենսական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու իրավունքը: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձել է ավելի քան իրական։ Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է մտցվել Արցախյան ազատագրական պատերազմում։ Եվ Շուշիի ազատագրումն այլևս պատմական փաստ է: 
Շնորհակալությո՛ւն մեր ազատամարտիկներին, որոնք անգամ սեփական կյանքի գնով մեզ պարգևեցին բաղձալի հաղթանակը ու դեռ ավելին` դրանով ապացուցեցին, որ ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ հաղթող տեսակ է: Գնահատե՛նք, հիշե՛նք, պահպանե՛նք ու շարունակե՛նք նրանց գործը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել