Երգիչ Միհրան Ծառուկյանը պատրաստվում է նոր զուգերգով հանդես գալ: Այս մասին նա հայտնեց BlogNews.am-ի հետ զրույցում, սակայն համառորեն գաղտնի պահեց, թե ում հետ է զուգերգ կատարելու:

«Հայ հայտնի երգչուհիներից մեկն է, սակայն առայժմ չեմ ուզում բացահայտել, թե ով: Երբ ամեն բան պատրաստ լինի, կխոսենք այդ մասին, չեմ ուզում նախապես հայտարարել,- ասաց երգիչն ու հավելեց, որ այժմ աշխատում են երգի վրա: -Եթե հասցնենք, մինչև մայիսի 25-ը կնկարահանենք տեսահոլովակն ու ամռան սկզբին արդեն կհանձնենք հանդիսատեսի դատին, եթե ոչ, այն մի փոքր կուշանա»:

Նրա փոխանցմամբ՝ նոր ստեղծագործությունը սիրո թեմայով բարի երգ է: «Այս դեպքում բաժանում չկա:)»,- նկատեց Միհրանը:

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ երգիչը նշեց, որ մայիսի 25-ին «Ֆուլ հաուսի» անձնակազմով կմեկնեն Ռուսաստան՝ համերգային շրջագայության: «Այնտեղ կլինենք մոտ 20 օր: Վերադարձից հետո կրկին կանցնեմ նոր երգերի ու տեսահոլովակների ստեղծմանը: Մինչև տարեվերջ ծրագրում եմ ևս 3 տեսահոլովակ ունենալ»,- եզրափակեց երգիչը:

Ամալյա Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել