Տեղեկատվական հեղեղի ընդարձակությունն այժմ ստիպում է, որ ինֆորմացիան առավել տարածելի դարձնելու համար օգտվենք ԶԼՄ-ների նորագույն միջոցներից: Օպերատվության հանգամանքը ժամանակակից հասարակությանը պարփակել է նեգատիվ միջավայրով և մի փոքր անտեսության մատնել ԶԼՄ-ներից ինձ համար ամենաճիշտ հաղորդակցման ֆունկցիան իրականացնող տեսակը՝ ռադիոն: Այսօր աշխարհը տոնում է ռադիոյի միջազգային օրը: Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թ-ին՝ 1,5 կմ հեռավորության վրա, հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին, իսկ այդ նույն թվականին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը: 1920 թ-ին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները: Մեր առաջին ռադիոկայանը սկսել է գործել 1919թ. սեպտեմբերի 25-ից, որը պատմության մեջ է մտել «Երևանի ուժեղ ռադիոկայան» անվանումով և անփոփոխ է մնացել մինչև 1926թ.-ը, և նույն թվականի նոյեմբերի 7-ին «Հայաստանի ռադիոն» եթեր է տալիս առաջին հաղորդումը: Ինձ համար ռադիոն եղել է առաջին ճիշտ ուղեցույցը լրագրողական պրակտիկայում և մինչև հիմա կարոտով եմ հիշում հանրային ռադիոյի լրատվական բաժնում ունեցածս աշխատանքն իբրև լրագրող:
Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ առնչություն ունեն կրթա-մշակութային, դաստիարակչական և լուսավորչական ամենահիմնական գործառույթներն իրականացնող այս կառույցի հետ: Շնորհակալ եմ Ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել