Սահմանին Զինվորի Կանգնելն իմաստ չի ունենա, եթե մայրաքաղաքում վերանա մտավորականը...
Հազար անգամ իրավացի ես, Վազգեն, բայց ավելի իրավացի, երբ ասացիր` ամենաՄեծ ստեղծագործությունն Ազատագրված Հողն է:
Երկնքում հռնդում են առաջիկա Զորահանդեսին պատրաստվող ուղղաթիռները, թող որ առանց Քեզ, Լեոնիդի, Ավոյի, մյուսների... Միայն թե առանց-ը տեղին չէ...
Գործն է անմահ, դեռ Թումանյանն էր կնքել....
Անունները մի կողմ... Մենք ԲԱՆԱԿ ունենք, ԶԻՆՎՈՐ ունենք... Ուրեմն ԿԱՆՔ, մենք ենք, այստեղ ենք, սահմանից ներս, հայրենիքում:
Աշխարհիս երեսին, Արևի ներքո Մարդուս ամենահաստատուն ոտատեղը սահմանից ներսն է` ՀԱՅՐԵՆԻՔ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել