Եվրոպական այն բոլոր երկրները, որոնք հիտլերյան Գերմանիայի լծի տակ են եղել, և որոնց ԽՍՀՄ բանակն է ազատագրել այդ օկուպացիայից, պարտավոր էին իրենց առաջին դեմքով ներկա լինել այս տոնակատարությանը։ Հա, նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան` որպես հակահիտլերյան կոալիցիայի հիմնական անդամներ։
Ամոթ ձեզ, այ երախտամոռներ։ Դուք իրականում վախկոտ, անշնորհակալ և նենգ քաղաքականություն եք վարում։ Էլի կարող էիք դեմ լինել Ռուսաստանին բազմաթիվ հարցերում, սակայն այս հարցում դուք պիտի ցույց տայիք, որ ձեր համատեղ անցած ճանապարհն իրոք արդարացի ու պատվաբեր է եղել, որպեսզի ապագայում նման վտանգների դեպքում ևս կարողանաք ձեր ուժերը մեկտեղել։
Դուք Ռուսաստանին շատ վատ դաս տվեցիք։ Նա այդ դասից գուցե թե խրատվի ու մյուս անգամ ավելի խելամիտ վարվի։
Ամենատգեղը Բուլղարիայի պահվածքն է այս հարցում։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել